Թբիլիսի, Անկարա և Բաքու ռազմական համագործակցության
ամրապնդումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Նման կարծիք է
արտահայտել ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը,
մեկնաբանելով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների
ներկայացուցիչների վերջերս Նախիջևանում կայացած հանդիպումը:
Ըստ Տոնոյանի, հարևան
Վրաստանի հետ անվտանգության հարցերում Հայաստանն ունի բազմաթիվ ընդհանուր թեմաներ,
ինչի մասին են խոսում բազմաթիվ նախաձեռնությունները: «Կարծում եմ, որ հատկապես
Վրաստանի մասնակցությունն է այդ եռակողմ ձևաչափում բացառում դրա ուղղվածությունը`
դեպի Հայաստանի ազգային անվտանգությունը: Իսկ նախարարների հանդիպման վայրը
նույնպես չի մտահոգում, քանի որ այն հանդիսանում է աշխարհագրական տեղանվան
բազմաթիվ տարբերակներից մեկը»,-ասել է Տոնոյանը:
Այնուամենայնիվ,
փոխնախարարն ընդգծել է, որ այդ երեք երկրների համագֆործակցությանյ հետևանքներն
ամբողջովին ընգրկված են Հայաստանի պաշտպանական պլանավորման ռազմավարությունում`
հնարավոր սպառնալիքների հետ միասին: