Հայաստանն ու ողջ աշխարհի հայերը համատեղ ուժերով պետք է
պայքարեն ընդդեմ արտագաղթի, աղքատության և գործազրության հանրապետությունում,
հայտարարել է ռուսաստանցի խոշոր գործարար, Ռուսաստանի հայերի միության և
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:
«Գոյություն ունեցող խնդիրների համար ողջ մեղքը մենք
չպետք է բարդենք պետության վրա, մենք պետք է յուրաքանչյուրս մեր տեղում ուժերիս
ներածին չափով լուծենք առկա խնդիրները», - հայտարարել է Աբրահամյանը: Նա նաև
անհրաժեշտ է համարել ամենամյա տնտեսական համաժողովների անցկացումը ողջ աշխարհի հայ
գործարարների մասնակցությամբ: «Մենք պետք է համախմբենք հայկական ներուժը, պետք է
ներկայացնենք Հայաստանում որոշակի ներդրումային ծրագրեր և իրագործենք դրանք, ՀՀԿ և
ՌՀՄ պատրաստ են այդ ուղղությամբ համագործակցել Սփյուռքի բոլոր կառույցների հետ», -
հավաստիացրել է Աբրահամյանը:
Նա նաև հաղորդել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ
կստեծղվի Համահայկական խորհուրդ, որը կհամակարգի հայկական լոբբիստական
կազմակերպությունների աշխատանքը ողջ աշխարհում և կլուծի սփյուռքի կառույցների
խնիրները:
Պետք է
ստեղծվի Հայաստան-Սփյուռք-Արցախ համագործակցության նոր մոդել, ինչի արդյունքում
կհաջողվի բարձրացնել հայկական գործոնի դերը ողջ աշխարհում», - ամփոփել է
Աբրահամյանը: