ՙTransparency international՚-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին:
2014թ. իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր:
2012թ. առ այսօր Օմբուդսմենը համարվում է ազգաբնակչության համար ամենից ավելի վստահելի 5 կառույցներից մեկը: Ըստ զեկույցի՝ 2014թ. Օմբուդսմենի վստահությունն աճել է ևս 2%-ով, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը (31%) Տեղական ինքնակառվարման մարմիններից հետո (35%):
Զեկույցում նշվում է նաև որ «...Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ և բյուրակրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դարձել …՚: