Եվրահանձնաժողովի
նոր կազմը Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ
մտադիր չէ ԵՄ անդամության հեռանկար տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին`
Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Այդ
հետևությունը բխում է Յունկերի
գերակայություններից` հանրության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի
ղեկավարի պաշտոնում, գրում է «Վզլյադ» թերթը:
«Մենք պետք է աշխուժացնենք սերտ համագործակցությունը մեր
արևելյան հարևանների` Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև` ասոցացումն ու
գործընկերությունը` մեր տնտեսական և քաղաքական կապերի հետագա ամրապնդման
նպատակով», - ասել է Յունկերը, հավելելով, որ առաջիկա 5 տարիներին ԵՄ ընդլայնման
մասին խոսելու հարկ չի լինի:
Նշենք, որ տվյալ պահին ԵՄ անդամության են հավանկնում վեց
երկրներ` Իսլանդիան, Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան, Մակեդոնիան և Ալբանիան: