Վարչապետի
պաշտոնում նշանակված Հովիկ Աբրահամյանը կարող է միավորել քաղաքական ուժերը և լեզու
գտնել նույնիսկ ընդդիմության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Թաթուլ Մանասարյանը:
Նրա ասելով, դա չափազանց կարևոր ունակություն է
կառավարության ղեկավարի, ինչպես նաև նախարարների կաբինետ ձևավորելու համար: «Ես
նրա հետ աշխատել եմ խորհրդարանում: Նա աշխատունակ է, խելացի, խորանում է խնդրի
էության մեջ: Հետևողական է, խիստ և կարգապահ: Աբրահամյանը ժողովրդի միջից է, ուստի
լավ հասկանում է գյուղացու և բանվորի խնդիրները», - ասել է Մանասարյանը:
Տնտեսագետը հույս է հայտնել, որ նոր վարչապետը
կշարունակի տնտեսական բարեփոխումները երկրում, քանի որ աշխարհն արագ փոխվում է, և
հարկավոր է դինամիկ արձագանքել համաշխարհային միտումներին: