Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան՚-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն «Ազատության՚-ը փոխանցել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։
Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել։ Տեղեկացրել է, որ ինքը դիմել է օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։