Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկուշաբթի կքննարկի անմաքս ինտերնետային առևտրի սահմանափակման տարբերակները, հաղորդել են «Վեդոմոստի» և «Կոմերսանտ» թերթերը:
Ըստ «Վեդոմոստիի», արտասահմանյան ինտերնետային խանութներից ԵԱՏՄ երկրներ անմաքս ներկրման համար ծանրոցների արժեքի շեմն առաջարկվում է 1000 եվրոյից իջեցնել մինչև 150 եվրո: Ընդ որում, ցանկացած արժեքի ծանրոցի համար ԵՏՀ մտադիր է կիրառել 25 եվրո ֆիքսվախ գանձում, նշում է թերթը:
ԵՏՀ աշխատանքային խմբի ղազախ և բելառուս անդամներն, ընդհանուր առմամբ, աջակցություն են հայտնել որոշման նախագծին, Հայաստանն իր դիրքորոշումը դեռ չի ներկայացրել, նշում է պարբերականը` վկայակկոչելով խմբի նիստի արձանագրությունը:
Կոմերսանտը հաղորդել է անմաքս ներկրման սահմանափակման այլ տարբերակների մասին: Դրանցից մեկը նախատեսում է 15 եվրոյի գանձում` 22-150 եվրո արժողությամբ և 1-10 կգ կշռող ծանրոցների համար: 150 եվրոյից ավել արժեք և 10 կգ ավելի կշռող ապրանքների համար կպահանջվի 15 եվրո գումարած մաքսային արժեքի 30% գանձում, սակայն` ոչ 1 կգ դիմաց առնվազն 4 եվրո:
Մեկ այլ սցենարի համաձայն, որի մասին գրում է «Կոմերսանտը», մինչև 150 եվրո արժեք և 10 կգ ոչ ավելի քաշ ունեցող ծանրոցները ենթակա են 10 եվրո գանձման: Մյուս ծանրոցների համար գանձումը կկազմի 10 եվրո` գումարած մաքսային արժեքի 30%, սակայն` 1 կգ դիմաց 4 եվրոյից ոչ պակաս:
Ներկայում ռուսաստանցիները արտասահմանյան ինտերնետային խանութներից կարող են ձեռք բերել ամսական մինչև 1000 եվրո արժողությամբ և մինչև 31 կգ քաշով ապրանքներ` առանց մաքսային վճարումների:
ԵԱՏՄ ներսում մաքսային սահմաններ չկան, ուստի արտասահմանյան ինտերնետային խանութների ինտերնետային ծանրոցները, միայն ՌԴ-ում կարգավորումը խստացվելու դեպքում, կվերակողմնորոշվեին դեպի Բելառուս, Ղազախստան և Հայաստան, որտեղից առանց մաքսատուրքի կշարունակեին ներկրվել Ռուսաստան: Մաքսային միության երկրներ ապրանքների անմաքս ներկրման շեմը չի տարբեր է: Ղազախստանում այն կազմում է 1000 եվրո, Հայաստանում` 300 եվրո, Բելառուսում` 200 եվրո:
ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: