Ինտերնետ
ծառայությունների օգտատերերի համար արդեն հասանելի է Orange-ի նոր հատուկ
առաջարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը 12 ամսով
կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կստանան
5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և կկարողանան
ձեռք բերել Ինտերնետ Հիմա 21/6 Մբ/վ մոդեմը 1 դրամով: Գերարագ
ինտերնետի ծավալը սպառելուց հետո, բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ
ինտերնետից՝ մինչև 512 Կբ/վ արագությամբ:
«Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել՝
ինտերնետ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու հայկական սպառողին: Մեր նոր
առաջարկն ինտերնետ ծառայությունների օգտատերերին հնարավորություն է տալիս
Orange-ին միանալ ավելի մատչելի
պայմաններով: Փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալից բացի, այս հատուկ
առաջարկից օգտվող բաժանորդները կկարողանան գիշերային ժամերին գերարագ ինտերնետն
օգտագործել միանգամայն անվճար»,- նշել է Օրանժ Արմենիայի Բրենդի և
հաղորդակցության գծով տնօրեն Արամ
Մկրտչյանը:
Առաջարկից կարող են օգտվել նաև Orange Ինտերնետի այն
բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Բոլոր ինտերնետ
ծառայությունների մանրամասները կարելի է գտնել հետևյալ հղումով` http://www.orangearmenia.am/internet/internet-hima/: