Հայտերի կարգավորման և հատուցումների վճարման փուլում հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում իրականացվել է կառուցվածքային վերակազմակերպում և ընթացակարգերի վերանայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, իրականացված միջոցառումների արդյունքում ընկերությանը հաջողվել է զգալիորեն կրճատել ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները:
Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների համաձայն տարվա սկզբի դրությամբ հաճախորդը հատուցում էր ստանում միջինում 10,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այսօր ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցումը միջինը 7,5 օրվա ընթացքում: Տվյալներում հաշվի են առնված վիճելի և բարդ դեպքերը, որոնք պահանջում են կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների անցկացում:
Ըստ հունիսյան համաձայնեցված հռչակագրի, հաճախորդների 65%-ն ապահովագրական հատուցումն ստանում է 5 օրում, 80%-ը` 7 օրում: Շատ հաճախ պատճառը կաաում է րանում, որ հաճախորդները ձգձգում են վնասի չափերի մասին հաստատված ծանուցումները: Բացի այդ, դեպքերի գերակշռող մասում հաճախորդները միանգամից համաձայնվում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության լիցենզավորված փորձագետների կողմից իրականացվող վնասի չափի փորձաքննության արդյունքների հետ:
Մնացած դեպքերում հայտերի կարգավորումն ընկերության աշխատանքից անկախ տարբեր պատճառներով, ավելի երկար է տևում: Հաճախ հանդիպող պատճառներից է վնասի չափի մասին ծանուցում ստանալու մասին հաճախորդից հաստատումը կարճ ժամկետներում չստանալն է:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը շուկայի առաջատարն է ապահովագրական պրեմիաների, որոնք 2015-ի ապրիլի 1-ին կազմել են 2.031 մլրդ դրամ, տարեկան անկումը`15 7%: Ընկերությունն առաջատարէ նաև իրականացված ապահովագրական հատուցումների ծավալով` 837,2 մլն դրամ, տարեկան անկումը` 20.5%: Ապահովագրական պրեմիաների գծով ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 68,2%, իսկ հատուցումների գծով` 73,7%: Ապահովագրողն առաջատարն է նաև ակտիվների գծով` 12.1 մլրդ դրամ (տարեկան աճը`5.6%), սեփական կապիտալի գծով` 4,8 մլրդ դրամ (տարեկան աճը`64.1%): Ապրիլի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է 351 աշխատակից, նախորդ տարվա 345-ի փոխարեն (առաջին տեղ), գործակալների թիվը կազնել է 1978, նախորդ տարվա 2561-ի փոխարեն (առաջին տեղ): Ընկերության զուտ եկամուտը եռամսյակում կազմել է 248,3 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13, 3%:
Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ: Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34 գրասենյակ՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: 2011 թվականի դեկտեմբերին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: