Ազգային ժողովը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանին
իմփիչմենթ հայտարարելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած
օրինագիծը, որին «կողմ» է քվեարկել 4, և «դեմ»` 68 պատգամավոր:
Քվեարկությունից
առաջ օրինագծի հեղինակը նշել է, որ իրեն հաշիվ է տալիս այն բանի համար, որ
ներկայացված փաստաթուղթը չի ներառվելու խորհրդարանի օրակարգում, սակայն համոզմունք
է հայտնել, որ այն ներքաղաքական օրակարգ կթելադրի, և կստեղծվեն պայմաններ նախագահի
հրաժարականի համար: «Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Սարգսյանին
հասցեին հնչած մեղադրանքները հետաքննվեն երկրի օրենքներով և Հայաստանի դատական
համակարգով», - նշել է Փաշինյանը, ընդսմին հավելելով, որ օրինագիծը չի խախտում
անմեղության կանխավարկածը, քանի որ փաստաթղթում ներկայացված են փաստեր, որոնք
լույս են սփռում նախագահի գործունեության վրա և անհապաղ հետաքննության կարիք
ունեն: