Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը քննարկման կդրվի ԵԱՀԿ ԽՎ-ում:
Քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեում «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. ամրապնդելով վստահությունը երկխոսության միջոցով» նստաշրջանի շրջանակում քննարկման կներկայացվի շվեդ պատգամավոր Մարգարետա Սեդերֆելդի հեղինակած բանաձևի նախագիծը: Փաստաթղթում ասվում է, որ հակամարտության հետևանքով հարազատ հողերից տեղահանված Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների վերադարձն իրենց տներ նրանց անառարկելի իրավունքն է: Նախագծում մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Գոյություն ունեցող բանակցային ձևաչափի շրջանակում ողջունվում է ԵԱՀԿ նախագահության գործուն մասնակցությունը ձգձգված հակամարտությունների կարգավորման գործին: Բանաձևի նախագծում հեղինակը խորհրդարանականներին կոչ է անում հակամարտող կողմերին խթանել քաղաքական կամքի դրսևորման` վստահության միջոցներ ձեռնարկելու և Մինսկի խմբի շրջանակում հաշտության մեծ համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու համար ջանքեր գործադրելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է ԱՊԱ-ն: