Հայոց
ցեղասպանության հերքումը ժամանակին դարձավ պատմության կրկնման` Հոլոքոստի պատճառ:
Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ-Հայաստան
բարեկամության խմբի համանախագահ Էդ Ռոյսը` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող
անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո:
Ընդ որում նա ընդգծել է, որ այսօր համաշխարհային
հանրությունը քաղատեղյակ է 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած
իրադարձություններին և ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: «Այսօր
Կալիֆորնիայի դպրոցների բոլոր պատմության դասագրքերում կա Հայոց ցեղասպանության
վերաբերյալ հատուկ բաժին», - նշել է կոնգրեսականը:
Նա ընդսմին խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք
նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ավանդական
ելույթում կարտաբերի «ցեղասպանություն» բառը, ինչպես խոստացել էր իր
նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ռոյսը միայն հիշեցրել է, որ ժամանակին դա արել
է նախագահ Ռեյգանը:
Ավելացնենք,
որ Երևանում է գտնվում ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Անմար կրակի մոտ ծաղկեպսակ
դնելուց հետո նրանք ծառեր են տնկել «Ծիծեռնակաբերդի» այգում: