Թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը հայկական և ռուսական էկրաններին կցուցադրվի փետրվարի 19-ին, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
ՙՍպի՚ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը հավանաբար փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին…15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տևողությամբ ՙՍպի՚ դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը եւ Արամ Մովսեսյանը:Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի ՙՄարգարեն՚ ֆիլմում: Սցենարի հեղինակներն են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը և Մարտիկ Մարդինը, ով նաև Մարտին Սկորսեզեիի ֆիլմերի սցենարներն է հեղինակել:
ՙՍպի՚ ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի ՙՍեր, մահ և չարք՚ եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է 7 երկիր` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: