Հայաստանում ծնվել է
պորտաբույծ-երկորյակով աղջնակ:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, մի քանի ամսական նորածնի ծնողները բժիշկներին են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել:
«Արաբկիր»
բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ասելով,
երեխայի զննման ընթացքում հայտնաբերվել է պորտաբույծ-երկորյակ, ինչը չափազանց
հազվագյուտ երևույթ է: Նորածնին հաջողությամբ վիրահատել են, և պորտաբույծ
երկորյակը հեռացվել է:
Պորտաբույծ երկորյակը չափազանց հազվագյուտ կենսաբանական ֆենոմեն է, որը
տեղի է ունենում, երբ երկորյակներից մեկի սաղմը կլանում է պակաս զարգացածին: Դա
տեղի է ունենում սաղմնային զարգացման վաղ փուլերում: Պորտաբույծ երկորյակը «տիրոջ»
օրգանիզմում կարող է գոյատևել տարիներ շարունակ: Պորտաբույծ երկորյակի մարմինը
թերզարգացած է և լիովին կամ մասամբ գտնվում է երկրորդ երկորյակի օրգանիզմում: