Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկրի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Յան Համաչեկի հետ հանդիպման ժամանակ նրան և չեխ պատգամավորներին կոչ է արել նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձի քննարկում: Այդ մասին հաղորդել է orer.eu-ն` վկայակոչելով Չեխիայի նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի իր պետական այցի շրջանակում ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը և հայտարարել, որ հայրենիք վերադառնալուն պես անպայման նախաձեռնելու է երկրի խորհրդարանում մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչման գործընթաց: