Պետք չէ թերագնահատել ապրիլյան պատերազմի դերը Հայաստանում առկա բողոքի դրսևորումներում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հուլիսի 17-ին «Սասունցի Ծռեր» խմբավորման շուրջ 30 զինյալներ, ովքեր մեկ ամիս առաջ զինված ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, գրվել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի բազան, ինչի արդյունքում զոհվել է ոստիկանության սպա, մի քանի մարդ հրազենային վիրավորում է ստացել: Ապստամբները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարական և ժողովրդի վստահության կառավարության ձևավորում, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանի անհապաղ ազատ արձակում:
«Հայաստանի իշխանության ընմդդիմախոսները համոզված են, որ ապրիլին Երևանը բավականաչափ կոշտություն չի դրսևորել Հայաստանի ազգային շահերի պաշտպանության գործում: Հենց այդ փաստով է պայմանավորված ղարաբաղյան հակամարտության վետերանների մասնակցությունը ոստիկանական գնդի գրավմանը: Ուստի, իմ կարծիքով, ՊՊԾ գնդի բազայի գրավումն այսբերգի տեսանելի մասն է միայն, որի տակ միահյուսված են Հայաստանում առկա խնդիրները: Հակառակ դեպքում, բազայի գրավումը կմնար որպես մեկուսացված իրադարձություն, այլ ոչ թե զանգվածային բողոքի ալիք կհարուցեր Հայաստանի ողջ տարածքում», - համոզված է վերլուծաբանը:
Այդ ֆոնին Մարկեդոնովը նշում է, որ վերջին տարիներին հասարակաքաղաքական կյանքը Հայաստանում աչքի չի ընկել կայունությամբ: Դրա վառ հաստատումն էր նախորդ տարվա «Էլեկտրիկ-Երևանը» երկրի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը պայմանավորված էր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: Վերլուծաբանն ընդգծում է, որ, ինչպես այն օրերին, այսօր նույկպես, բողոքի գործողությունների մասնակիցները ոչ այնքան սատարում են պատանդառությունը, որքան իրենց դժգոհությունն են արտահայտում գործող իշխանությունից:
Գործնականում, Հայաստանի իշխանության հետխորհրդային շրջանի ողջ ընթացքում, նրա գնահատմամբ, նման ճգնաժամերը հաջողվել է հաղթահարել ընդդիմադիրներին իրենց կողմը գրավելու, մասնակի զիջումների, կոշտ վարչական ճնշման և անհաճո անձանց քաղաքական հետապնդումների միջոցով: Հայաստանում այդպես էլ չի հաջողվել ստեղծել քաղաքակիրթ իշխանափոխության և վերնախավի թարմացման ընթացակարգ, ինչն էլ հանգեցրել է հայ հասարակության շրջանում փոփոխությունների ֆետիշացման և ինքնանպատակի վերածել առկա կարգի փոփոխումը:
Վերլուծաբանը նշում է, որ այսօր իշխանությունների դեմ աշխատեց մի գործոն` սերնդափոխությունը, որից գնալով ավելի դժվար է դառնում ձերբազատվել: ԽՍՀՄ փլուզման նախաշեմին կամ դրանից հետո ծնվածները մաքսիմալիստական բնույթ են կրում, և նրանց անտեսելը տարեցտարի ավելի կդժվարանա: Հայաստանի քաղաքական վերնախավում փոփոխությունների ձգտումը, գրեթե ներկայացված չէ, իսկ առկա կուսակցական-քաղաքական սպեկտրը չի տալիս ոչ հստակ ծրագրեր, ոչ ակնառու առաջնորդներ: «Հենց այստեղից էլ ծագում է բռնի գործողությունների նկատմամբ պահանջարկը, որը չափազանց վտանգավոր է Հայաստանի գոյության համար: Եվ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության առկայության ու Հայաստանի փաստացի երկկողմ կիսաշրջափակման պայմաններում այս կարծիքը բնավ չափազանցություն չէ», - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը: -գ-