ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության արտահերթ համագումարը տևել է առնվազն կես ժամ: Այն արդեն ավարտվել է:
Ինչպես հայտնում են ԲՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, Գագիկ Ծառուկյանը համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մասին`իր տեղը զիջելով խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Հայտնվում է նաև ԲՀԿ-ից կուսակցության որոշ անդամների հեռանալու մասին, մասնավորապես`կուսակցության շարքերը լքել է քաղխորհրդի անդամ Նապոլեոն Ազիզյանը: Սպասվում է, որ փակ համագումարի մանրամասները մոտ ժամանակներս կներկայացնի Նաիրա Զոհրաբյանը: