Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի սկզբի իրադարձություններ»:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ֆյուլեն նշել է. «Ես ողջունում եմ վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերի վերաբերյալ, հաշտեցումը ԵՄ կարևոր արժեք է: Հուսով եմ՝ դրան կհաջորդեն քայլեր նույն ոգով»: