Տարածաշրջանի ամենախաշոր`2.65 մետրանոցց ռեֆլեկտորային
աստղադիտակը, որը գտնվում է Բյուրականի աստղադիտարանում, կարելի է կառավարել աշխարհի
ցանկացած կետից:
Ինչպես այսօր կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը,
ներկայումս ընթանում են ստղադիտակի կառավարման համակարգի արդիականացման
աշխատանքներ: Նրա խոսքով, թվային
տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ աստղադիտակը կարելի է կառավարել աշխարհի ցանկացած կետից: Կառավարման
նախկին համակարգը չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին`բավական է նշել, որ
այն կառուցվել է 1976 թվականին, և, ըստ էության, հիմնված էր 60-ական թվականների
տեխնոլոգիաների վրա:
Սպասվում է, որ
կառավարման համակարգի թվայնացման աշխատանքները կավարտվեն այս տարվա
հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հարությունյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնային
տիեզերական կենտրոնի`«Ռոսկոսմոսի» օժանդակությամբ ավելի վաղ տեղ էր ունեցել
աստղադիտակի արդիականացում` մեծ սարքավորումների վրա հսկայական տեսադաշտ
ապահովելու համար:
Աշխատանքներ են
իրականացվու նաև Շմիդտի 1-մետրանոց աստղադիտակի արդիականացման ուղղությամբ, որոնք
կավարտվեն այս տարվա աշնանը:
Հարությունյանը
նշել է, որ Բյուրական աստղադիտարանն իր ավանդն է ներդնում տիեզերական աղբի դեմ
պայքարի գործին: Աստղադիտարանի տարածքում օգոստոսից գործում է «Ռոսկոսմոսի»
դիտորդական բազան, որն ընդգրկում է 3 ռոբոտացված աստղադիտակ: Այս բնագավառի
համագործակցությունն ունի մեծ նշանակություն, քանի որ շուրջերկրյա ուղեծրում արդեն
կուտակվել է 6 հազար տոննա մետաղ, ինչը վտանգ
է ներկայացնում նոր արբանյակներ բաց թողնելու համար:
Ըստ
Հարությունյանի, հայկական կողմն այս դիտորդական բազայում ծրագրում է տեղադրել ևս
մեկ ռոբոտացված աստղադիտակ, որն աստղադիտարանի աշխատակիցներին թույլ կտա
իրականացնել նաև ֆունդամենտալ հետազոտություններ:
Բյուրականի
Վ.Համբարձումյանի անվան աստղադիտարանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
առաջատար գիտական կենտրոններից է: Այն տեղեկայված է Արագած լեռան հարավային
լանջին, ծովի մակերևույթից 1490 մետր բարձրության վրա, Բյուրական գյուղի մոտ:
Բյուրականի աստղադիտարանը հանդիսանում է Տվյալների համաշխարհայիյն համակարգի (WDS
ICSU), ինչպես նաև Մոլորակային տվյալների միջազգային դաշինքի անդամ: