ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀՅԴ շարքերում պառակտում է նկատվում Հանրապետական կուսակցության հետ հետագա համագործակցության առնչությամբ, և որ երկու ուժերի փոխգործակցությունը կարող է չկայանալ:
ՙԿատարյալ անհեթեթություն՚,- հավաստիացրել է Մինասանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, որ կուսակցությունում տարաձայնություններ են առաջացել կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարների պաշտոնի թեկնածությունների շուրջ: Ի դեպ, այդ տեղեկությունը հերքել են նաև Հանրապետական կուսակցությունում ԱրմԻնֆո-ի բարձրաստիճան պաշտոնյաները. ՙՀՀԿ և ՀՅԴ միջև ամեն բան արդեն վերջնականապես քննարկվել է, որևէ անհստակություն չկա՚:
Մինչդեռ ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ գիշերը ՀՅԴ-ում թեժ բանավեճեր են ծավալվել, մասնավորապես՝ կուսակցության շատ ակնառու ներկայացուցիչներ հանդես են եկել ՀՀԿ հետ համագործակցության, ինչպես նաև կրթության և գիտության ու տարածքային կառավարման նախարարների պաշտոններում Լևոն Մկրտչյանի և Դավիթ Լոքյանի թեկնածությունների դեմ: ԶԼՄ-ների համաձայն, բանը հասել է նրան, որ ՀՅԴ-ն կարող է հետ կանգնել ՀՀԿ հետ իր պայմանավորվածությունից ու հրաժարվել համագործակցությունից:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՅԴ ներկայացուցիչները համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն, և կհրապարակվի ապագա կառավարության դասավորությունը: Սակայն, իր այսօրվա հարցազրույցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը շտապել է հերքել այդ լուրը՝ ընդգծելով, որ այսօր երեկոյան պետության ղեկավարի ելույթը կվերաբերի բացառապես սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն համագործակցության շուրջ փոխհամաձայնության են եկել: ՀՅԴ-ին կտրվի էկոնոմիկայի, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարների պորտֆելները. այդ նախարարությունը կառանձնացվի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը: Բացի այդ, Դաշնակցությանը կտրվեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պորտֆելները: Երրորդ գերատեսչությունը, որը բաժին կհասնի Դաշնակցությունը, և որի շուրջ այդքան երկար բանակցություններն էին ընթանում, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Այդ պաշտոնում կնշանակվի Լևոն Մկրտչյանը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՅԴ-ին բաժին կհասնի նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը կզբաղեցնի ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում: ԶԼՄ-ների համաձայն, ՀՅԴ-ին բաժին կհասնի նաև 6 փոխնախարարի պաշտոն՝ քաղաքաշինության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում: Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, մասնավորապես, կզբաղեցնի դաշնակցական Արա Նռանյանը: