Հայաստանի շինանյութեր արտադրող խոշորագույն ընկերությունը` ՙՇեն Հոլդինգ՚-ը, շինարարական սեզոնի սկզբից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցների բարեկարգման ծրագրի շրջանակներում, մայթերի սալիկների արտադրությունն ավելացրել է 50%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է հոլդինգի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ընթացիկ տարում ընկերությունն ընդհանուր հաշվով իրացրել է մոտ 15 հազ.քառ.մետր մայթի սալիկներ, իսկ անցած շինարարական ողջ սեզոնի ընթացքում ընկերությունն իրացրել էր 10 հազ.քառ.մետր սալիկ:
Մամուլի ծառայությունից հայտնլ են, որ ընկերության արտադրանքն ունի բարձր ամրություն և ցրտադիմացկունություն, ինչն ապահովվում է մայթերի սալիկների արտադրությունում բարձրորակ նյութերի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: ՙՄեր արտադրանքը տարբերվում է հայրենական մյուս անալոգներից, իսկ օգտագործման սովորական կանոնները պահպանելու դեպքում այն կարող է ծառայել տասնյակ տարիներ, ինչը թույլ է տալիս դրանք կիրառել նաև ամենաինտենսիվ երթևեկություն ունեցող հատվածներում՚:
Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության` Երևանի կենտրոնական փողոցների բարեկարգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել Փոքր Կենտրոնի մայթերի սալիկները ¥այդ թվում նաև Շ.Ազնավուրի հրապարակում և Դավիթաշեն համայնքում¤: Սալիկապատման ¥կամ դրանց փոխարինման¤ աշխատանքները, ըստ քաղաքապետարանի, կավարտվեն 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջին:
Հիշեցնենք, որ ՙՇեն Հոլդինգ՚ ՓԲԸ-ը զբաղվում է շինանյութերի, այդ թվում, ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնե բլոկների, ապրանքային բետոնի և մայթերի սալիկների արտադրությամբ և իրացումով: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալել նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման ուղղությամբ, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսի հանքին: ՙՇեն Հոլդինգ՚-ի ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ: Ներկայումս հոլդինգը գտնվում է նաև կորպորատիվ կառավարման առաջադեմ ստանդարտների ներդրման և ազգային բրենդի ձևավորման փուլում: Ընկերության կորպորատիվ կառավարման փորձի բարելավման նախագծի մշակումով ու ներդրումով է զբաղված Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ համատեղ: