Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավարի ներկայացուցիչ այաթոլլա Մոհսեն Մուջթահիդ Շաբիսթարին` Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Շաբիսթարին, մասնավորապես, ընդգծել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն»: Նա նշել է, որ ողջ աշխարհում գոյություն ունի մահմեդականների նկատմամբ խտրականություն: Այաթոլլա Շաբիսթարին նաև ընդգծել է իսլամական համերաշխության կարևորությունը: