Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ: Ինչպես հաղորդում է ԱԻՆ
մամուլի ծառայությունը, հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձնաբքի և մերկասառույցի հետևանքով արգելափակված թվով 5 ավտոմեքենաներ: «Վայքի ՃՇՇ» աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ: