Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի աշխատանքին մասնակցում են Ֆրանսիայի պատվիրակությունը` եվրոպական գործերի պետքարտուղար Առլեն Դեզիրի գլխավորությամբ, Կանադայի պատվիրակությունը` միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի գծով նախարար Քրիստիան Փարադիի գլխավորությամբ, Քվեբեկի պատվիրակությունը` միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի գործերի նախարար Քրիստին Սեն Պիեռի և Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորությամբ, Լիտվայի փոխարտգործնախարար Անդրիուս Կրիվասը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայելա Ժանը, Բենինի արտգործնախարար Ակադիրի Սալիուն, Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան Կլոդ Գակոսոն, Վիետնամի փոխարտգործնախարար Դուոնգ Չի ունգը: Ընդհանուր առմամբ, նստաշրջանին մասնակցելու համար Երևան են հրավիրվել հինգ մայրցամաքներ ներկայացնող 80 երկրների ԱԳՆ ղեկավարներ։ Համաժողովին զուգընթաց ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայելա Ժանի պաշտոնական այցը Հայաստան։ Նախատեսված է մշակութային հարուստ ծրագիր, այդ թվում` Շառլ Ազնավուրի համերգը։ Հայաստան են ժամանել նաեւ երաժշտական խմբեր Ֆրանսիայից ու Հայիթիից, որոնք համերգներ են տալու Երեւանում ու Գյումրիում։