Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և
խորհրդի նիստում հանրապետության նախագահը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկեց
խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Կուսակցության գործադիր
մարմնի և խորհրդի անդամները միաձայն հաստատեցին նրա թեկնածությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը
քաղաքական ուժերի ներկայաուցիչների, ինչպես նաև կուսակցության ներսում բավականին
երկար է քննարկվել:
Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 24-ին,
Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում: