Arminfo.info



 Երեթշաբթի, 9 Դեկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

Անդրանիկ Թևանյան. Հայաստանի համար սպառնալիքները հարկավոր է փնտրել ոչ թե Ղազախստանում կամ Ղրղըզստանում, այլ`Հայաստանի ներսում

Անդրանիկ Թևանյան. Հայաստանի համար սպառնալիքները հարկավոր է փնտրել ոչ թե Ղազախստանում կամ Ղրղըզստանում, այլ`Հայաստանի ներսում

 Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հակառակորդներն արդեն հասցրել են դրանով հիմնավորել դրամի փոխարժեքի անկման պատճառը: Կիսվեք արժույթի փոխարժեքի տատանումների առնչությամբ Ձեր կարծիքով:


 


Ձեր հարցին հարցով կպատասխանեմ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵՏՄ-ին, դրամի փոխարժեքը կլիներ կայուն, և դրա շուրջ որևէ սպեկուլյացիա չէ՞ր լինի: Բնականաբար, ոչ: Ինչ մնում է
փոխարժեքին, ապա դրամի համեմատական անկումը ռուսական տնտեսության վիճակի հետ կապող փորձագետները մասամբ իրավացի են: Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալների անկումը, որոնք ուղարկում են այնտեղ աշխատող մեր քաղաքացիները: Միանգամայն բնական է, որ ռուբլու արժեզրկումը,  դոլարի նկատամբ վերջինիս փոխարժեքի անկումը հանգեցրել է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալի նվազման: Մեր հաշվարկներով, այսօր այդ նվազումը հասել է 30%-ի, ինչն իսկույն զգացել է Հայաստանի արժութային շուկան: Այսպիսով, հիմնական պատճառներից մեկն այն բանի, ինչ մենք այսօր տեսնում ենք արժութային շուկայում, տրանսֆերտների անկումն է` պայմանավորված ռուբլու փլուզումով: Դրան է ավելանում նաև դոլարի նկատմամբ նախատոնական պահանջարկը ներմուծողների կողմից, ովքեր պատրաստվում են երկիր ներկրել ապրանքների նոր խմբաքանակներ: Գոյություն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ:  Առաջինը`կայունացման վարկ խնդրել ռուս գործընկերներից:


 


Ինչպես տեղի ունեցավ կես միլիարդ վարկի հետ 2009 թվականի՞ն:


 


Այո, սակայն Հայաստանի վերջին տարիների «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով, ինչն արտահայտվեց եվրաասոցացման երկակի խաղով, Ռուսաստանի ղեկավարության մոտ անվստահություն է առաջացել Երևանի իշխանությունների նկատմաբ:  


Այդ պատճառով ակնկալել կրկնակի վարկ, որը մեր գործընկերների օգնությամբ կարելի էր ուղղել արժութային շուկայի կարգավորմանը, չենք կարող: Այդպիսի միջոցներ խնդրել  Արևմուտքից`նույնպես անհնար է: Այնտեղ նույնպես Հայաստանի իշխանությունների վերաբերյալ ստեղծվել են Ռուսաստանում ձևավորված կարծիքներին համանման կարծիքներ: Մնում է միակ տարբերակը` արժութային միջամտությունները կազմակերպել սեփական միջոցներով, ինչը, ի դեպ, բազմիցս արվել է 2008-2009 թվականներին, որի արդյունքում 1 դոլարի դիմաց 305 դրամ կայուն փոխարժեք ապահովելու համար պահուստներից ծախսվել է շուրջ 700 մլն դոլար: Այնուամենայնիվ,
դա իշխանություններին չի խանգարել մեկ օրում դրամն արժեզրկել 25%-ով:


Վերջին 15 օրում դրամի փոխարժեքը կայունացնելու համար Կենտրոնական բանկը ևս ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Սակայն, ըստ երևույթին, այսօր այնտեղ արդեն հասկացել են, որ միջամտությունները շարունակել հնարավոր չէ, քանի որ անհնար է հաշվարկել, թե որքան ժամանակ կտևեն Ռուսաստանի ֆինանսատնտեսական խնդիրները: Դրա համար էլ որոշել են չմիջամտել արժութային շուկայում տիրող իրավիճակին կամ միջամտել սահմանափակ ծավալներով:


Բաց թողնելով դրամը դեպի ազատ նավարկություն` իշխանությունները վախենում են անվերահսկելի գործընթացներից, և որպես հետևանք` կտրուկ գնաճից, ինչը կհանգեցնի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքների:


Արդյունքում այսօր գործնականում շատ դժվար է հաշվարկել իրական փոխարժեքը: Փոխանակման կետերում ցուցանակի վրա դոլարի փոխարժեքը գրված է 442 դրամ/դոլար, բայց վաճառվում է 450 դրամով, բանկերը ֆիզիկական անձանց վաճառում են 1000 դոլարից, իսկ իրավաբանական անձանց` 10 հազար դոլարից ոչ ավելի: Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գտնել խնդրի իրական և արդյունավետ լուծումները:


 


Այլ կերպ ասած`առևտրային բանկերն իրենց ապահովագրում են` փորձելով նվազագույնի հասցնել ռիսկե՞րը:


 


Հենց այդպես: Լեգիտիմություն չունեցող և հասարակության աջակցությունը չվայելող իշխանությունները չեն կարող այդ հասարակությանն ասել տնտեսությունում իրական իրադրության մասին ողջ ճշմարտությունը`սահմանափակվելով երկրորդական միջոցներով:


 


Կփորձե՞ք կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը:


 


Դա շատ բարդ է, առնվազն` այսօր: Կարելի է միայն նշել, որ դրամը կշարունակի «թուլանալ»: Չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը կփորձի կանխատեսել, թե մինչև ուր ու մինչև երբ դա կշարունակվի:


 


Գնահատեք 2015 թ. պետբյուջեի նախագիծը: Արդյո՞ք այն համապատասխանում է այսօրվա մակրոտնտեսական իրողություններին ու մարտահրավերներին:


 


Բավականին երկար ժամանակ Հայաստանի պետական բյուջեն միջոցից վերածվել է ինքնանպատակի: Այլ խոսքով, հարկաբյուջետային քաղաքականությունն այսօր տնտեսական քաղաքականության վրա ազդեցության լծակ չի հանդիսանում:


Իշխանությունները պարզապես ցանկանում են ինչ-որ գումարներ հավաքել և ինչ-որ ծախսեր կատարել` անցքերը կարկատելու սկզբունքով: Իսկ հարկաբյուջետային որոշակի քաղաքականություն, որն ուղղված լինի Հայաստանում առկա հստակ խնդիրների լուծմանը, չեմ տեսնում: Ես միայն տեսնում եմ ավելի շատ գումարներ հավաքելու և որքան հնարավոր է ավելի շատ փոքր, միջին, իսկ հիմա արդեն մեծ բիզնեսին ճնշելու ձգտում: Հետևաբար, ըստ էության, 2015 թվականի բյուջեն կարելի է գնահատել որպես իրավիճակային


Եթե դրան ավելացնենք նաև Հայաստանում սպասվող քաղաքական գործընթացները` խորհրդարանական կամ նախագահական արտահերթ ընտրությունների տեսքով, ապա պարզ չի, թե վերջին հաշվով ով պետք է պատասխան տա այդ ոչ նպատակային ու անձամբ ինձ համար անհասկանալի պետբյուջեի համար:


 


Կնշե՞ք արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալները:


 


Բավականաչափ ուժեղ չլինելով այս պահին իշխանափոխություն անելու համար, ոչիշխանական ուժերն այնքան թույլ չեն, որպեսզի թույլ տան Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրության փոփոխությունների իրականացումը: Իսկ եթե սահմանադրական
փոփոխությունները չեն լինում, ապա այդ դեպքում իշխանական բուրգի ներսում անխուսափելիորեն վակուում է առաջանում`հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը քաղաքական ժառանգորդ չունի: Ըստ էության, այն չէր էլ կարող լինել`հաշվի առնելով նրա կառավարման երկու ժամկետների արդյունքները: Հետևաբար`ժառանգորդ նշանակելու խնդիր նա չունի, կա վարարտադրության խնդիր: Խնդիրը բավական դժվարլուծելի է`սահմանադրական փոփոխությունների բացակայության պայմաններում: Ավելին, այդ պայմաններում անխուսափելի է իշխանության էրոզիան: Այդ իսկ պատճառով այսօր ամեն բան կախված է իշխանությունների վրա ոչիշխանական ուժերի և հասարակության ճնշումից: Այդ ճնշման արդյունքը կարող է իշխանության հետ փոխզիջումը դառնալ`արտահերթ խորհրդարանական, և, ինչու ոչ, նախագահական ընտրությունների տեսքով:


 


Ի դեպ, արդյո՞ք Դուք կապ չեք տեսնում Սահմանադրության առաջիկա բարեփոխման և գալիք տարվա պետբյուջեի նախագծում ամրագրված` ուժայինների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նպատակով պատկառելի գումարների միջև:


 


Այդպիսով պատրաստվել հանրաքվեի իշխանություններն, իհարկե, կարող են: Միաժամանակ իշխանությունից դժգոհությունն իշխանության ներսում, խոշոր բիզնեսի, հասարակության ամենատարբեր շերտերի կողմից ոչ ոք չի հերքում:  


 


Այդ դեպքում նշեք ռեսուրսը, որի վրա այսօր հենվում է իշխանությունը:


 


Իներցիան։ Հասարակությունում չեմ տեսնում որևէ շերտ, որը պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Նույնիսկ պաշտոնյաները, ինչպես մնացած բոլորը, ովքեր զգում են իրենց անպաշտպանվածությունը, ինֆլյացիան և այլն, դժգոհ են նրա քաղաքականությունից: Այդ պատճառով իշխանությունն այսօր  ինչ-որ չափով հենվում է միայն ուժայինների վրա, որոնք դեռևս դիմակայում են առայժմ չհամախմբված հասարակության դժգոհությանը:


 


Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է կամ պետք է տեղի ունենա մոտ ապագայում, որպեսզի հասարակությունը համախմբվի:


 


Ոչիշխանական ուժերն արդեն աշխատանք են տանում բնակչության հետ: Համաժողովրդական շարժման ձևավորած շտաբերն աստիճանաբար թափ են առնում: Եվ արդեն մոտ ժամանակներս հասարակության հետ շփման արդյունքում ոչիշխանական ուժերը կկարողանան վերլուծել ստեղծված իրավիճակը և սկսել ավելի ակտիվ ճնշում գործադրել իշխանության վրա:


 


Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում քննարկվելու է ԵԱՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը: Այդպիսով, այդ կազմակերպությանը Բիշքեկի միանալուց հետո Ադրբեջանն այդ կառույցում կստանա Ղազախստանից հետո երկրորդ ձայնը սեփական շահերի լոբբինգի համար: Արդյո՞ք դրանում ռիսկեր չեք տեսնում Հայաստանի համար:


 


Վերջին ժամանակներս չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին, ոչ ոք, չգիտես ինչու, չի ցանկանում խոսել: Հայաստանը հրաժարվել է հավասարակշռված,
կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից: Տեղի է ունեցել շատ լուրջ շրջադարձ դեպի փոքր-ինչ այլ քաղաքականություն, որն իշխանությունն անվանում է նախաձեռնող, և որն անձամբ ես գնահատում եմ որպես իրավիճակային, ու այդ պատճառով`անհեռանկարային:
4 տարի ասոցացման շուրջ բանակցություններ վարել ԵՄ հետ ու հետո մեկ օրում միանգամայն այլ կազմակերպության անդամ դառնալ կարող է միայն քաղաքականապես անմեղսունակ և աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ու թղթախաղի միջև տարբերություն չտեսնող իշխանությունը: Այդ իշխանության ջանքերի շնորհիվ էլ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին`մոռանալով արժանապատվության, իրավահավասարության և սեփական շահերի մասին: Եվ դրանում մեղավոր չեն Ռուսաստանը կամ Ադրբեջանը: Պատճառները հարկավոր է փնտրել Հայաստանի ներսում, իսկ ավելի ճիշտ`իշխանությունների քաղաքականությունում: Անշուշտ, մենք շատ մեծ խնդիրներ և նույնիսկ չհաշվարկված ռիսկեր ենք տեսնում`կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հետ: Սերժ Սարգսյանի այդ «նախաձեռնող» քաղաքականության արդյունքը հայ ժողովրդի համար կարող էր Ղարաբաղի, Սյունիքի, ողջ հայկական պետականության կորուստը դառնալ: Վերջիվերջո, Հայաստանի «արևմտամետ» քաղաքականության արդյունքում բարելավվեցին Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունները, քանի որ Հայաստանի նկատմամբ ճնշման այլ լծակ Ռուսաստանը չուներ: Հետևանքներն ակնհայտ են։


 


Կնշեք այլընտրա՞նքը:  


 


Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում է խուսափում ցանկացած դաշինքի և ինտեգրացիոն միավորման անդամակցությունից,
լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս առումով Երևանին հարկավոր էր ռազմաստրատեգիական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ և բարեկամական-գործընկերային`Արևմուտքի հետ: Այսինքն`այն, ինչ մենք տեսնում ենք Ադրբեջանի վարած ներկայիս կուրսում: Կոպիտ ասած`Բաքվում, ի տարբերություն Երևանի, ոչ ոքի չեն «գցել»: Արդյունքում, մեզ չվստահող ռուսները կողպել են մեզ մութ սենյակում, իսկ բանալիները գետը նետել, իսկ Արևմուտքում ընդհանրապես չեն ցանկանում որևէ հարաբերություն ունենալ Հայաստանի հետ: Հայաստանի իշխանություններն ակնկալել են, որ հայ ժողովրդի մեջքի հետևում խաղալով Արևմուտքի հետ`կհաջողվի աչք փակել 2012-13 թթ. ընտրությունների կեղծման վրա: Գումարած «ավելի մեծ ինտեգրման» դեպքում Արևմուտքի խոստացած «մեծ գումարները»: Իսկ արևմտյան պաշտոնյաների համար «real politic»-ը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների լեգիտիմացման և նրանց Ռուսաստանի դեմ օգտագործելու մեջ է կայանում: Բնականաբար Մոսկվայում շատ լավ հաշվարկել են իրավիճակը և ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա`ընդամենը մեկ օրում բացելով նրա աչքերն անմխիթարական իրողությունների վրա, քանի որ կորցնելով Ղարաբաղը, նա կկորցներ իշխանությունը: Այս առումով, կարծում եմ, Հայաստանում իշխանափոխությունն այսօր դարձել է հրամայական, առանց որի ԼՂՀ և Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է: Դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել ԵԱՏՄ  ներսում հարաբերությունները, փոխվստահելի հարաբերություններ հաստատել Եվրոպայի, ԱՄՆ և այլ գործընկերների հետ: Առանց դրա Հայաստանը հեռանկարներ չի ունենա ո’չ ԵԱՏՄ-ում, 
ո’չ որևէ այլ ինտեգրացիոն միավորման մեջ:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Issues of development of Turkmen-Uzbek relations were discussedIssues of development of Turkmen-Uzbek relations were discussed
Citizen Samvel Vardanyan detained on suspicion of hooliganism after  altercation with MP from  ruling factionCitizen Samvel Vardanyan detained on suspicion of hooliganism after  altercation with MP from  ruling faction
Hranush Kharatyan gives harsh answer to Andranik Kocharyan, who  wanted to compile lists of victims of Armenian GenocideHranush Kharatyan gives harsh answer to Andranik Kocharyan, who  wanted to compile lists of victims of Armenian Genocide
The delegation of Turkmenistan took part in the Second Ministerial Meeting of the “GCC + Central Asia” Strategic DialogueThe delegation of Turkmenistan took part in the Second Ministerial Meeting of the “GCC + Central Asia” Strategic Dialogue
Pro-government MP: Whether Armenia is democratic or not is not  decided by Freedom HousePro-government MP: Whether Armenia is democratic or not is not  decided by Freedom House
President of Kazakhstan was presented with manuscripts kept in  Matenadaran, incl in Ghpchagh ones with Armenian scriptPresident of Kazakhstan was presented with manuscripts kept in  Matenadaran, incl in Ghpchagh ones with Armenian script
Armenia`s Central Election Commission delegation visits KoreaArmenia`s Central Election Commission delegation visits Korea
ICRC staff visits Armenians held hostage in BakuICRC staff visits Armenians held hostage in Baku
Azerbaijan continues its cynical strategy of instrumentalizing  alleged environmental concerns for political reasons - statementAzerbaijan continues its cynical strategy of instrumentalizing  alleged environmental concerns for political reasons - statement
Yerevan, Astana became sister citiesYerevan, Astana became sister cities
Orientalist: Iran responded to Israel asymmetrically, thereby raising  escalation bar in Middle EastOrientalist: Iran responded to Israel asymmetrically, thereby raising  escalation bar in Middle East
Armenian-Kazakh documents signed in Yerevan Armenian-Kazakh documents signed in Yerevan 
Richter Trio to perform in Yerevan Richter Trio to perform in Yerevan 
Police detain Antifake staff members Police detain Antifake staff members 
Day of Remembrance of victims of the Yazidi Genocide in Iraqi Sinjar  to be marked in Armenia Day of Remembrance of victims of the Yazidi Genocide in Iraqi Sinjar  to be marked in Armenia 
Arsonist targeting Armenian cemeteryArsonist targeting Armenian cemetery
London, Yerevan hold talks on sending illegal migrants to Armenia -  The Times London, Yerevan hold talks on sending illegal migrants to Armenia -  The Times 
Armenia`s foreign office calls for avoiding further confrontation in  Middle East Armenia`s foreign office calls for avoiding further confrontation in  Middle East 
Ceremonial reception of Kazakh president at Armenian presidential  administration Ceremonial reception of Kazakh president at Armenian presidential  administration 
Rally in name of Armenian statehood starts in Voskepar Rally in name of Armenian statehood starts in Voskepar 
Armenia`s ministry of defense refutes Azerbaijan`s disinformationArmenia`s ministry of defense refutes Azerbaijan`s disinformation
MoD Ural vehicle overturned; there are casualtiesMoD Ural vehicle overturned; there are casualties
Iran dissatisfied with Brussels trilateral meeting`s results -  VelayatiIran dissatisfied with Brussels trilateral meeting`s results -  Velayati
Lavrov: US and its `satellites` are trying to undermine agreements on  stabilizing situation in South CaucasusLavrov: US and its `satellites` are trying to undermine agreements on  stabilizing situation in South Caucasus
LA Board of Supervisors unanimously approved motion to commemorate  April 24, 2024 as Armenian Genocide Remembrance Day.LA Board of Supervisors unanimously approved motion to commemorate  April 24, 2024 as Armenian Genocide Remembrance Day.
Armenia to appoint defence attache at its embassy in UKArmenia to appoint defence attache at its embassy in UK
Bayramov, Aleynik discuss prospects for Azerbaijan-Belarus mutually  beneficial partnership Bayramov, Aleynik discuss prospects for Azerbaijan-Belarus mutually  beneficial partnership 
Narek Malyan will serve 5 months and 7 days in prisonNarek Malyan will serve 5 months and 7 days in prison
Freedom House signals decline of Armenia`s democracy scoreFreedom House signals decline of Armenia`s democracy score
What explains 90% increase in especially serious crimes, Pashinyan  clarifiesWhat explains 90% increase in especially serious crimes, Pashinyan  clarifies
Tatoyan: borders` issue cannot be separated from peopleTatoyan: borders` issue cannot be separated from people
U.S.-based investigative journalist prepares report on attacks  against Jerusalem`s Armenian Quarter U.S.-based investigative journalist prepares report on attacks  against Jerusalem`s Armenian Quarter 
Armenia`s parliament adopts controversial amendments to domestic  violence prevention law Armenia`s parliament adopts controversial amendments to domestic  violence prevention law 
Azerbaijan`s military continues to threaten Armenia`s existence -  Freedom House Azerbaijan`s military continues to threaten Armenia`s existence -  Freedom House 
Armenia to once again extend agreement U.S. against weapons of mass  destructionArmenia to once again extend agreement U.S. against weapons of mass  destruction
Coordination Center Coordination Center "For Armenian Statehood" to appeal to Prosecutor  General`s Office of on suspicion of officials` high treason 
Artsakh former human rights defender accuses Armenia`s premier Artsakh former human rights defender accuses Armenia`s premier 
Ruling faction rejects draft delimitation statement proposed by  oppositionRuling faction rejects draft delimitation statement proposed by  opposition
In 2020-2023, Yerevan allocated $1.3 billion to StepanakertIn 2020-2023, Yerevan allocated $1.3 billion to Stepanakert
Armenian-Russian air defense system did not work at right time -  PashinyanArmenian-Russian air defense system did not work at right time -  Pashinyan
ACBA Bank to sponsor release of Charles Aznavour`s songs with  symphonic interpretationACBA Bank to sponsor release of Charles Aznavour`s songs with  symphonic interpretation
Fact of recognition Azerbaijan`s territorial integrity  is necessary  for Armenian authorities to recognize Armenia`s territorial integrity  Fact of recognition Azerbaijan`s territorial integrity  is necessary  for Armenian authorities to recognize Armenia`s territorial integrity  
It`s not a question of 4 villages, it`s not a question of Armenia -  PashinyanIt`s not a question of 4 villages, it`s not a question of Armenia -  Pashinyan
No return to historical Armenia idea! Pashinyan calls onNo return to historical Armenia idea! Pashinyan calls on
Deportation or ethnic cleansing? US has no clear assessment of what  happened in Artsakh, Ambassador Kvien saysDeportation or ethnic cleansing? US has no clear assessment of what  happened in Artsakh, Ambassador Kvien says
It`s something else: US Ambassador on reasons for non-sanctioning  Azerbaijan It`s something else: US Ambassador on reasons for non-sanctioning  Azerbaijan 
EU hopes for Armenian, Turkish special envoys` meeting in immediate  future - Toivo KlaarEU hopes for Armenian, Turkish special envoys` meeting in immediate  future - Toivo Klaar
Any reports on shootings on border disturbing - Toivo Klaar Any reports on shootings on border disturbing - Toivo Klaar 
Official Tbilisi equalizes relations with its neighbors and raises  level of cooperation with Armenia to a strategic one - political  scientistOfficial Tbilisi equalizes relations with its neighbors and raises  level of cooperation with Armenia to a strategic one - political  scientist
Australia appoints new ambassador to ArmeniaAustralia appoints new ambassador to Armenia
Deputy FM of Armenia holds talks with Director of Programme  Co-ordination at CoEDeputy FM of Armenia holds talks with Director of Programme  Co-ordination at CoE
Ministry of Health about changes in state infertility treatment  program in ArmeniaMinistry of Health about changes in state infertility treatment  program in Armenia
Araratbank and Matenadaran to sign cooperation memorandum on Apr 15 Araratbank and Matenadaran to sign cooperation memorandum on Apr 15 
French Ambassador to Armenia visits Syunik French Ambassador to Armenia visits Syunik 
Israeli police continue attacks on Armenian quarter in JerusalemIsraeli police continue attacks on Armenian quarter in Jerusalem
US wants Armenia to forget about Artsakh - ANCA US wants Armenia to forget about Artsakh - ANCA 
India dispatching military attache to Armenia India dispatching military attache to Armenia 
Armenia, Georgia agree to resume border delimitation commissions`  activities Armenia, Georgia agree to resume border delimitation commissions`  activities 
US intends to appoint advisor to Armenian Ministry of Defense -  Kristina Kvien US intends to appoint advisor to Armenian Ministry of Defense -  Kristina Kvien 
From 2025, Armenia will switch to unified ambulance serviceFrom 2025, Armenia will switch to unified ambulance service