Ապրիլի 15-ի երեկոյան Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Քվեարկությունը կայացել է ապրիլի 14-15-ի քննարկումների արդյունքում:
Բանաձևի քննարկման ընթացքում Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության ընթացքում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին` եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ, ինչպես նաև կոչ է արվում Եվրահանձնաժողովին ու Եվրախորհրդին հետևել իր օրինակին: Եվրախորհրդարանը նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր:
Պաշտոնական Երևանը օպերատիվ էարձագանքել բանաձևի ընդունմանը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բանաձևի ընդունումը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, առերեսվելու սեփական պատմության հետ և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար: