Beeline-ը տեղեկացնում է, որ 2014 թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ
փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը,
որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։
«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» և «Նուռ» սակագնային փաթեթներում
կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։ «ՍուպերՄիքս» և «Ռեմիքս››
ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը և պահվող գումարի չափը, որը
գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաև 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի
փոխարեն։
«Ռեմիքս››
սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման
դեպքում բաժանորդը բացի 7/14 օրով անսահմանափակ ներցանցային
զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաև 500/1000 ներցանցային SMS`
վճարելով համապատասխանաբար 150/300 դրամ:
Նշենք, որ
Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած
ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների և ինտերնետի հնարավորությամբ ավելի
հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի
ցանկացած ինտերնետ փաթեթ։