Arminfo.info



 Երեթշաբթի, 10 Մայիսի 2016 08:51

Степанян Давид

Անդրեյ Արեշև. Դժվար է ինչ-որ բան լրջորեն քննարկել, երբ առաջնագծում մարդիկ են զոհվում

Անդրեյ Արեշև. Դժվար է ինչ-որ բան լրջորեն քննարկել, երբ առաջնագծում մարդիկ են զոհվում

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին ազդակները, ինչպես նաև կողմերի դիրքորոշումները՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների և տարածաշրջանում գերտերությունների շահերի համատեքստում:

 

Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում՝ նախագահ Սերժ Սարգսյանը  Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսումը պայմանավորեց վստահության մեխանիզմների ներդրմամբ, հասցեական հայտարարուրթյուններով և Արցախի ժողովրդի նկատմամբ նոր ագրեսիայից և ահաբեկչական գործողություններից Ադրբեջանի հրաժարվելու երաշխիքով: Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է՝ ամեն ինչ ու հիմա: Ձեր կարծիքով, նման պայմաններում ի՞նչ բանակցությունների մասին այսօր կարելի է խոսել:

 

Դե-ֆակտո վերսկսված ռազմական գործողությունների իրավիճակում հաշտության բանակցությունների հեռանկարն, իրոք, չափազանց անորոշ է թվում: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը հստակ վկայում է այն մասին, որ հարձակում կարելի է սպաել ամեն պահի: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են արտակարգ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված լինեն հրադադարի ռեժիմի դիտարկմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ 1994 թվականի  և վստահության միջոցների ամրապնդման շուրջ 1995 թվականի գործող անժամկետ համաձայնագրերին համապատասխան: Նման միջոցառումների անհապաղ անհրաժեշտության մասին բազմիցս նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: ԱՄՆ Պետդեպարտամենտում նույնպես ելնում են հակամարտությունը քաղաքական ճանապարհով և փոխզիջումների միջոցով լուծելու անհրաժեշտությունից: Մնում է հուսալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լիովին գիտակցում են, թե երկրներից որն է արգելակում բանակցային գործընթացը: Բաքուն իր գործողություններով,  փաստորեն, մերժում է ԵԱՀԿ երեք սկզբունքներից երկուսը, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի, ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքը: Բացի այդ, բարդ վիճակում են հայտնվել միջազգային միջնորդները և, առաջին հերթին, Ռուսաստանը, ինչը լրացուցիչ բարդացնում է առանց այդ էլ չափազանց բարդ իրավիճակը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ հաստատել է Երևանի դիրքորոշումը, ըստ որի՝ առանց Ստեփանակերտի դիրքորոշումը հաշվի առնելու, հակամարտության կարգավորումը հնարավոր չէ: Մադրիդյան և կազանյան փաստաթղթերում այդ կարծիքը չի հիշատակվում: Այս առումով կարելի՞ է արդյոք խոսել Բաքվի քառօրյա ագրեսիայից հետո նախկին պայմաններով բանակցություններից Երևանի հրաժարման մասին:

 

Հայկական կողմը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից` հայտարարելով ճանապարհի իր մասն անցնելու պատրաստակամության մաին: Չկայացած «կազանյան պայմանավրովածություններիե շրջանակներում այսպես կոչված «անվտանգության գոտու՚ տարածքներից զորքերի մասնակի դուրս բերմանը համաձայնությանը, ինչը չափազանց հիվանդագին կընկալվեր հայ հասարակության շրջանում, հատկապես, Լեռնային Ղարաբաղում, միանգամայն որոշակի վկայում է այդ մասին: Սակայն ստեղծված իրավիճակում բանակցությունները նախկին պայմաններով, իհարկե, հազիվ թե հնարավոր են: Ընդհանրապես, դժվար է ինչ-որ բան լրջորեն քննարկել, երբ առաջնագծում մարդիկ են զոհվում, իսկ հակառակ կողմն իր ագրեսիվ ձգտումները չի թաքցնում: Այժմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, փաստորեն, ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակում վարվող խորհրդատվությունների մասնակից են: Ընդ որում, անշուշտ, այդ իրադրությունը պաշտոնականացնելու ամեն մի փորձ բախվում է և կբախվի պաշտոնական Բաքվի կոշտ դիրքորոշմանը:

 

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրինագծի վերաբերյալ եզրակացությանը:  Կիսվեք իրավիճակի և, գլխավորը, նման քայլի հնարավոր բացասական և դրական հետևանքների  Ձեր տեսլականով:  

 

Պաշտոնական Երևանի դիրքրոշումն, ընդհանուր առմամբ, մնում է նախկինը, և ԼՂՀ ճանաչման հարցը կարդիականանա միայն Ադրբեջանի կողմից ռամական գործողությունների նոր սրացման դեպքում: Ըստ երևույթին, այդ հարցի վերաբերյալ դրական որոշում կայացնելու պատրաստակամությունն այսօր ավելի ակնհայտ է, քան երբև նախկինում: ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին կառավարության եզրակացության համաձայն, այդ օրենքի ընդունումը պայմանավորվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունքներով, որոնք պետք է հաշվի առնեն իրավիճակի հետագա զարգացումը, այդ թվում` նաև արտաքին գործոնները: Ընդ որում Երևանը դուրս չի գալիս բանակցային գործընթացից` այդ «պատվավորե իրավունքը տրամադրելով մյուս կողմին: Ինչ վերաբերում է կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարին, առավել հավանական է թվում Երևանի և Ստեփանակերտի միջև շփումների ամրապնդում` երկկողմ փոխգործակցության արդեն գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակում: Ընդ որում, հարկավոր է նկատի ունենալ, որ այսօրվա  դրությամբ ստատուս-քվոյի փոփոխումը կապված է ոչ թե պաշտոնական Երևանի գործողությունների, այլ, նախևառաջ, հակառակ կողմի ռազմական գործողություններ սանձազերծելու որոշման հետ:

Իրավիճակը համեմատաբար խաղաղ հուն վերադարձնելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնսոլիդացված դիրքորոշում: Այդ առնչությամբ ուշադրությունը կհրավիրեի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում նշված հանգամանքին, որի համաձայն, «աշխարհը` ի դեմս Մինսկի խմբի համանախագների և անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, արդեն ճաանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի ճանապարհով՚:

Միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանը ճիշտ է նշում, որ «միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ երկու գերտերություններից մեկի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի և աղետալի հետևանքներով: Ազգային փոքրամասնությունների անկախություն ստանալու բոլոր հաջողված նախադեպերը` Էրիթրեա, Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսիա, տեղի են ունցեել բացառապես նման աջակցության առկայության շնորհիվ: Այդ առնչությամբ անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական գործիչների և դիվանագետների ավելի ակտիվ աշխատանք: Հուսով եմ՝ այդ ուղղությամբ կլինեն որոշակի քայլեր: Իսկ հակասական հայտարարությունները և փոխբացառող մեկնաբանությունները, որոնք նույնպես երբեմն ստիպված ենք լսել, անշուշտ, կարող են լինել դիվանագիտական գործիքակազմի մի մասը: Սակայն դրանք աշխատում են միայն այն դեպքում, եթե ենթարկվում են իրական նպատակի, այլ ոչ թե շփոթմունքի կամ իրենց մասին հիշեցնելու ոմանց ձգտման հետևանք են:  

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ Հայաստանը որևէ հույս չի կապում ՀԱՊԿ գծով դաշնակիցների հետ: ԵՏՄ անդամներ Ղազախստանի և Բելառուսի ոչ միանշանակ աջակցությունն ալիևյան ռեժիմի ագրեսիվությանն իր հերթին ցույց տվեց ԵՏՄ երկրների և Երևանի միջև փոխհամաձայնության բացակայությունը: Եվ այս ամենը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պասսիվության և Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի լույսի ներքո: Ելնելով այս ամենից՝ թվում է, թե Ռուսաստանին արդեն պետք չեն հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն նախագծերը: Ունե՞ք արդյոք հակառակ փաստարկներ:

 

ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում հենց նույն փոխհամաձայնության բացակայությունը վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հարցին: Սիրիայում ռուսական ՌՏՈՒ հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո նույն ՀԱՊԿ համատեղ հայտարարություն չեղավ, քանզի որոշումներն այնտեղ կայացվում են փոխհարաձայնությամբ: Ըստ երևույթին, անդամակցելով ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի, յուրաքանչյուր երկիր ղեկավարվում է, նախևառաջ, պրագմատիկ նկատառումներով և, ի դեպ, Հայաստանը բացառություն չէ: ՀԱՊԿ շրջանակում որոշ մեխանիզմներ թույլ են տալիս ամրապնդել Հայաստանի ռազմական անվտանգությունը, և, հազիվ թե, որևէ մեկը դրանից հրաժարվի, բացառությամբ որոշ դատարկաբանների վայնասունը, ովքեր ոչ մի իրական այլընտրանք չեն առաջարկում: Մայիսի սկզբին

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց վերջերս հատկացված ռուսական վարկով սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների սկսումը: Վերջերս հարցազրույցում պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշեց Երևանի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում ինչ-որ խոչընդոտների բացակայության մասին: Հուսանք, որ կլինեն նաև տարբեր մակարդակի ռուս-հայկական հարաբերություններում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված այլ քայլեր:Իսկ ինչ վերաբերում է հայ հասարակության շրջանում արհեստականորեն բորբոքվող հակառուսական տրամադրություններին, ապա դրանք բավականին վտանգավոր բյույթ են կրում, նախևառաջ, հենց Հայաստանի համար: Իհարկե, ինչպես ցանկացած այլ երկրում, դրանք ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ բնույթի են, քանզի Խորհրդային Միության փլուզման հետևանքները դեռ մինչև վերջ գիտակցված և իմաստավորված չեն: Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում Ռուսաստանին հարկավոր են իր ազգային-պետական շահերի ապահովման համատեքստում, որոնք լիովին չեն համապատասխանում «արևմտյան գործընկերներիե շահերին: Սեփական հրապուրիչ նախագծի բացակայությունը Մոսկվան երբեմն փորձում է փոխարինել պրագմատիկ լուծումների որոնմամբ: Դա արդյունք է տալիս կարճաժամկետ առումով` հանգեցնելով խնդիրների երկարաժամկետ առումով: Ռուսաստանի գործընկերները, այդ թվում` ԵԱՏՄ գծով, որն ի սկզբանե հանդես եկավ որպես զուտ տնտեսական միավորում, աստիճանաբար ավելի կկողմնորոշվեն դեպի այլ մշակութաքաղաքակրթական ստանդարտներ և արժեքային կողմնորոշիչներ, այդ թվում` էթնիկ: Եվ այստեղ ծագում են բարդ երկընտրանքներ, որոնք այսպես թե այնպես հարկավոր է լուծել: Քանզի, օրինակ, Ղրիմի թաթարների, այսպես կոչված, «մեջլիսիե ղեկավարի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը Թուրքիայում դժվար է բացատրել ռացիոնալ դրդապատճառներով: Սակայն, եթե ելնենք կողմնորոշիչների «արժեքայինե համակարգից, ապա այդ հանդիպումն ավելի քան օրինաչափ է: Եվ եթե այդ արժեքները, այդ թվում էթնիկ երանգավորում ունեցողները, դրվեն որպես անկյունաքար, ապա ոչ տնտեսական կապ չի օգնի պահպանել ռուս-թուրքական նորմալ հարաբերությունները, ինչպես չօգնեց Ռուսաստանի համար անշահավետ «Աքքույուե նախագիծը: Այսպիսով, Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքում առաջ մղվող նախագծերին անհրաժեշտ է «երկրորդ շնչառությունե, որը կոչված լինի բացատրելու դրանց գաղափարա-իմաստային արժեքը և գրավչությունը:

 

Ադրբեջանի նախագահը ՙմարտական ծառայությունների համար՚ պաշտոնապես պարգևատրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին: ՄԱԿ-ի անդամ երկրի կանոնավոր բանակի նման վայրագությունների մասին հակամարտության հայկական կողմից ներկայացված փաստերը միջազգային հանրության լռությանն է արժանացել: Ձեր կարծիքով, ո՞րն է այսօր Իլհամ Ալիևի աշխարհաքաղաքական արժեքը, որին բոլորն այդքան վախենում են նեղացնել:

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործուիթյունների և ՙԻսլամական պետությանը՚ բնորոշ վայրագությունների փաստերը դեռ բավականաչափ գիտակցված չեն ինչպես եվրոպական, այնպես էլ՝ ռուսական հասարակայնության կողմից: Այս առնչությամբ հատկանշական է հարևան Թուրքիայի օրինակը, որի ղեկավարության խաղերը ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարության հետ երկար ժամանակ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի հասարակական ուշադրությունից դուրս էր մնում: Ադրբեջանի իշխանություններն իրենց երկիրը ներկայացնում են որպես էներգետիկ և հաղորդակցական նախագծերի հուսալի և կանխատեսելի մասնակից, սակայն միջազգային ահաբեկչության ուժերի հետ վտանգավոր խաղերը, հատկապես անբարենպաստ սոցիալ-տնտեսական կոնյունկտուրայի լույսի ներքո, կարող են վատ ծառայություն մատուցել Բաքվի իշխանություններին: Մինչդեռ այդ խաղերը կարող են բացասաբար անդրադառնալ Հյուսիսային Կովկասի և, մասնավորապես, Դաղստանի անվտանգության վրա, ինչը չի կարող չանհանգստացնել Մոսկվային: Այդ պատճառով այս կամ այն քաղաքական գործչի արժեքն առաջին հերթին որոշվում է ոչ թե նրա հայտարարություններով, այլ՝ հստակ գործերով: Ռեջեփ Էրդողանի օրինակը, որին մինչ հիմա այդքան վախենում են նեղացնել Եվրոպայում, բայց հիմա արդեն չեն երկմտում քննադատել Ռուսաստանում, այս առնչությամբ բավական ակներև է:

 

Արդյո՞ք ՙքառօրյա՚ պատերազմի ռազմական և, գլխավորը, քաղաքական արդյունքները թույլ են տալիս վերջինիս հեղինակ Իլհամ Ալիևին շարունակել այդ արկածախնդրությունն առաջիկա օրերին: Ի՞նչ հնարավոր սցենարներով կարող է ուղեկցվել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիան:

 

Մարտական գործողությունների վերսկսման փորձերը, ցավոք, բացառված չեն ոչ առաջիկա օրերին, ոչ առաջիկա ամիսներին, սակայն ադրբեջանական կողմին հազիվ թե հաջողվի հանկարծակիության գործոն ապահովել: Բացի այդ, ցանկացած ռազմական արկածախնդրություն անխուսափելիորեն կհանգեցնի զոհերի, ավերածությունների և փախստականների ոչ միայն հակառակորդի մոտ, այլև՝ սեփական տարածքում: Իհարկե, կարելի է շարունակել հանգստացնել հասարակությանը ռեպորտաժներով ՝ՙԹերթերում ամեն ինչ հանգիստ է՚ շարքից, սակայն մարտական գործողությունների հերթական էսկալացիայի դեպքում դրանք կարող են այլևս չհամապատասխանել իրականությանը:

Հայկական կողմի գործողության տրամաբանությունը կկայանա Բաքվին եթե ոչ խաղաղության, ապա գոնե հրադադարի պարտադրման մեջ, առանց որի որևէ բանակցություն հնարվոր չէ: Ցավոք, քաղաքական գործիչների ամբիցիաների և ռազմատենչ ելույթների համար հերթական անգամ ստիպված կլինեն վճարել շարքային զինծառայողները և խաղաղ բնակիչները:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև