Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական առումով ոչ մի լավ բան հանրապետությանը չի խոստանում և զսպելու է օտարերկրյա ներդրումների հոսքը, այսօր մամուլի ասուլիսի ժամակ հայտարարել է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նա գտնում է, որ իրավիճակը Հայաստանում վատթարանում է`Ռուսաստանում իրավիճակի վատթարացման հետ կապված: ՙՆավթի ներկայիս գների պայմաներում Ռուսաստանի կայունացման հիմնադրամը շուտով կսպառվի: ԵՏՄ հետ միությունում Հայաստանի համար որևէ զարգացում չի սպասվում: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի՚,- ասել է Մարտիրոսյանը: Նա նշել է, որ ԵՏՄ-ն չի ձևավորվել որպես արդյունավետ կառույց և հազիվ թե ձևավորվի`հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումները, որոնք մտադիր են ակտիվացնել առևտուրն Ասիայի և Արևմուտքի հետ:
Առանց ԵՏՄ-ին անդամակցության էլ իրավիճակը Հայաստանում կվատթարանար, քանի որ երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ: Նա գտնում է, որ հարկավոր է խորացնել բարեփոխումները`տնտեսության կայուն աճ ապահովելու նպատակով: ՙԽնդիրն այն է, որ Հայաստանում զարգացած չեն օտարերկրյա ներդրումների պաշտպանության և քաղաքացիական իրավունքների պահպանման ինստիտուտները, ինչը և զսպում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը՚,-ասել է նա: