Հիմնադիր խորհրդարանը Երևան-Գյումրի ավտոերթ
է անցկացնում «100-ամյակն
առանց ռեժիմի» շարժման շրջանակում:
Ավտոերթի նպատակն իրենց
գյումրեցի կողմնակիցների հետ
հանդիպելն է: Ուշագրավ է, որ
դեպի Գյումրի նախորդ
ավտոերթը ձախողել էին
տեղի քրեական հեղինակությունները:
Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում`
Արցախյան պատերազմի վետերան
Ժիրայր Սեիֆլյանը, հունվարի 31-ին
Բերձորի մատույցներում դաժան
ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից:
Դրանով իսկ ղարաբաղցի ոստիկանները փորձեցին խոչընդոտել
«100-ամյակն առանց ռեժիմի»
շարժման շրջանակում ավտեթի
անցկացումն Արցախում: