Arminfo.info



 Երեթշաբթի, 10 Փետրվարի 2015 13:15

Ստեփանյան Դավիթ

Իլգար Վելիզադե. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի լճացման պայմաններում կրակոցները քաղաքական երկխոսության միակ միջոցն են

Իլգար Վելիզադե. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի լճացման պայմաններում կրակոցները քաղաքական երկխոսության միակ միջոցն են

 Կարելի՞ է արդյոք նշել, որ Ռուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևի առնչությամբ վերջերս տեղի ունեցած քվեարկության արդյունքները վկայում են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ձևավորման մասին:


 


Քվեարկությունը խիստ ցուցադրական և պարադոքսալ էր, քանի որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին ՙդեմ՚ քվեարկած երկրներից երեքը`Ադրբեջան, Սերբիա և Կիպրոս, տարածքային խնդիրներ ունի: 


 


Եվ այդ ՙդեմ՚ քվերակությունը ցույց տվեց, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակում և միջազգային դերակատարների կողմից դրա մեկնաբանման հարցում լիակատար համաձայնություն չկա: Բանն այն է, որ այդ երկրներն իրենց քվեարկությամբ ձգտել են ընդգծել տարածքային ամբողջականության առնչությամբ որոշումների կայացման միջազգային բոլոր սկզբունքների վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այլ կերպ ասած`այդ երկրները ցույց տվեցին, որ համանման գործողություններ են ակնկալում իրենց սեփական խնդիրների առնչությամբ: Եվ քանի որ դա չի դիտվում, իրենք ՙդեմ՚ են քվեարկել`ի նշան բողոքի:


 


Ղարաբաղյան հակամարտությունը նաև շոշափում է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները...


 


Կարգավորման համատեքստում, իհարկե, բարձրացվում են այդ հարցերը: Մյուս կողմից`տարածաշրջանային քաղաքականությունում այժմ նոր փոխդասավորություն է ձևավորվում`հաշվի առնելով ուժերի ներկայիս դասավորությունը:


Ռուսաստանը, պաշտոնապես միջնորդի դեր զբաղեցնելով ղարաբաղյան հակամարտությունում, գործընկերային հարաբերություններ է զարգացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Սակայն, հաշվարկելով այդ գործընկերային հարաբերությունները`մենք էական տարբերություն կտեսնենք Ադրբեջանից և Հայաստանից Ռուսաստանի շահերում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, ռուսական ռազմական և տնտեսական օգնության ընդունող է, մինչդեռ Բաքուն շահավետ առևտրատնտեսական և, գլխավորը, ռազմատեխնիկական գործընկեր է: Միայն 2014 թվականին Սերգեյ Շոյգուի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի կողմից մինչև $5 մլրդ գումարի ռուսական սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իսկ ՙՌոսօբորոնէքսպորտի՚ ներկայիս խնդիրների պայմաններում նման պատվերի տեղաբաշխումը հաստատ պետք չէ թերագնահատել: Այդ պատճառով ստեղծված պայմաններում հակառուսական բանաձևին Բաքվի ՙկողմ՚ քվեարկել անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնար վերոհիշյալ հարաբերությունների վրա: Ադրբեջանը ոչ միայն չէր կարգավորի իր տարածքյաին խնդիրները, այլ նաև Ռուսաստանի հետ ավելորդ առճակատման մեջ կհայտնվեր: Հետևաբար`Ադրբեջանի քվեարկությունը խիստ իրատեսական և արդարացված էր, ինչպես և, իմ կարծիքով, Կիպրոսի և Սերբիայի քվեարկությունը: Իսկ ԵԽԽՎ-ում քվեարկությունից տարածաշրջանային փոխդասավորությունում կտրուկ փոփոխություններ սպասելը վաղաժամ է:


 


Այսօր շատերը գտնում են, որ Ռուսաստանն արդեն պարտություն է կրել Ուկրաինայի շուրջ դիմակայությունում: Համաձա՞յն եք արդյոք այդ տեսակետին: Եթե այո, ապա ի՞նչ փոփոխությունների դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հավասարակշռության և ուժերի փոխդասավորության հարցում:


 


Ուկրաինայի շուրջ ճգնաժամում Ռուսաստանի պարտության վերաբերյալ կտրուկ հավաստումներ, իհարկե, կան, բայց մեծամասամբ` իրավիճակն իրենց խմբագրական քաղաքականության համաձայն մեկանաբնող լրատվամիջոցներում: Այդ պատճառով առայժմ պետք չէ հեռահար եզրակացություններ անել դրանից: Ուկրաինայի հետ կապված` ամեն բան այնքան էլ հստակ չէ: Այժմ մենք ականատես ենք լինում միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների ցավոտ տրանսֆորմացիայի, ինչն ընթանում է ապակառուցողական տարրերի գերակշռմամբ: Կանխատեսել, թե այդ տրանսֆորմացիան շուտով կհանգեցնի նոր կառուցվածքի առաջացմանը, նույնպես առայժմ չենք կարող: Ապակառուցողական գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլ նաև աշխարհաքաղաքական նոր երանգավորումներ են ստանում, ինչը լրացուցիչ բացասականություն և դրամատիզմ է հաղորդում: Դրա հետևանքով տուժում են ոչ միայն Ուկրաինան և Ռուսաստանը, այլ նաև Ռուսաստանի հարևան բոլոր երկրները, մասնավորապես`ԵՏՄ անդամ Ղազախստանը, որը նույնիսկ ընդհանուր սահման չունի Ուկրաինայի հետ:


 


Ինձ առաջին հերթին հետաքրքրում են Հայաստանը և Ադրբեջանը...


 


Հայաստանի վիճակը վատթարանում է այն բանով, որ վերջինիս բոլոր արտաքին սահմանները փաստացի ԵՏՄ սահմաններ են: Թե ինչպես կզարգանա իրական իրավիճակը Հայաստանի դեպքում, չեմ կարող ասել, բայց միայն այն, որ վերջինիս հատուկ կարգավիճակը մեղմացնող համապատասխան հատուկ օրենքները կարող են կիրառվել միայն ԵՏՄ անդամների միջև համաձայնությամբ, արդեն վկայում է Երևանի առաջիկա դժվարությունների մասին: Եվ ուկրաինական ճգնաժամի հետագա ձգձումն առաջին հերթին խիստ բացասաբար կանդրադառնա այնպիսի երկրների վրա, ինչպես`Հայաստանը:


Իրավիճակն այսօր այնքան սրընթաց է զարգանում, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած որոշում ազդում է ուկրաինական ճգնաժամի զարգացման վրա: Այդ պատճառով ոչ ոք չի կարող կանխատեսել իրավիճակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին,  ապա Բաքուն իր ընթացիկ ընտրությունը կատարել է հօգուտ Ռուսաստանի, ինչը ցույց տվեց ադրբեջանական պատվիրակության քվերակությունը ԵԽԽՎ-ում:Ըստ որում, Ադրբեջանի ռազմավարական ընտրության հարցը շարունակում է բաց մնալ, քանի որ միջազգային խոշոր խաղացողների ոչ մեկը Բաքվի առջև ՙկամ-կամ՚ երկընտրանք չի դնում: Պատճառն այն է, որ թե’ ԵՄ-ին, թե’ ԱՄՆ-ին, թե’ Ռուսաստանին այսօր գոհացնում է այն, ինչ նրանք ստանում են Ադրբեջանից. Մոսկվային`պաշտպանական պատվերը, Բրյուսելին և Վաշինգտոնին`էներգահոսքերի ընթացիկ վեկտորը:


 


Իսկ այդ փոխդասավորության մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղը:


 


Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի, ինչպես և Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության արմատական փոփոխություն մոտ ապագայում սպասել պետք չէ: Հակամարտության հիմնական միջնորդ Ռուսաստանը ստատուս-քվոյի փոփոխմամբ շահագրգռված չէ, քանի որ այդ դեպքում այն կկորցնի հակամարտության նկատմամբ վերահսկողությունը`հատկապես Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: Այդպիսով, ներկայումս հակամարտության կողմերն իրենք իրենց են թողնված: Եվ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին ազդակները հավաստում են, որ կողմերը ձգտում են առավելագույն օգուտ քաղել ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստից: Ղարաբաղյան հակամարտության հետագա ձգձգումն այն փուլում, որում այժմ գտնվում է, արդեն անթույլատրելի է: Այդ մասին են վկայում հստակ փաստերը. եթե դեռ մի քանի տարի առաջ հրադադարի ռեժիմը տարեկան խախտվում էր 2-3 հազար անգամից ոչ ավել, այսօր այդ խախտումները երկուստեք ավելացել են տասնյակ անգամ, ինչը վկայում է թաքուն պատերազմի մասին:


 


Այսինքն`Դուք դրանում հակամարտության կարգավորման ազդա՞կ եք տեսնում:


 


Իհարկե: Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ակտիվացումը, երբ մի փոքր հողակտորի վրա մեծ քանակությամբ զենք է կուտակվում, վաղ թե ուշ դրա կիրառման անհրաժեշտության հարց է բարձրացնում, ինչն այսօր տեսնում ենք: Եվ չնայած խաղաղության բազմաթիվ կոչերին` հակամարտության իրական կառավարում արտաքին դերակատարները չեն իրականացնում: Բնական է, որ Ադրբեջանը գոհ չէ ընթացիկ իրավիճակից ու փորձում է համապատասխան ազդակներ հղել արտաքին աշխարհին: Դրանց էությունն այն է, որ իրավիճակի ձգձգումը չի համապատասխանում տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմանը: Արտաքին խաղացողները և, բնականաբար, Հայաստանը, յուրովի են մեկնաբանում այդ ազդակները, ինչն ադրբեջանական կողմին դրդում է զենքի կիրառման: Այդպիսով, ստիպված ենք փաստել, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի լճացման պայմաններում կրակոցները քաղաքական երկխոսության միակ միջոցն են:


 


Իսկ ինչպիսի՞ն են, Ձեր կարծիքով, դրա հեռանկարները:


 


Նման երկխոսության հեռանկարները երկուսն են`կամ լոկալ, կարճաժամկետ պատերազմ, կամ հրադադարի ռեժիմի խախտումների ավելի հաճախակիացում: Թաքուն պատերազմն, ամենայն հավանականությամբ, խոշոր մասշտաբներ ձեռք չի բերի. դա խոշոր խաղացողների շահերին չի համապատասխանում: Ռուսաստանը և Արևմուտքի երկրներն ակնհայտորեն լուռ չեն հետևի իրենց ազգային շահերին սպառնալիքների ավելացմանը, օրինակ`նավթային խողովակաշարների պայթյուններին կամ Կասպիայում նոր խնդիրներին:  Այդպիսով, իրենք պետք է վերահսկեն իրավիճակն այնպես, որպեսզի տարածաշրջանում էներգիայի պոռթկումը կառավարելի լինի և մասշտաբային, ավերիչ պատերազմի չհանգեցնի: Դրանով են բացատրվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կոչերը, օրինակ`ՙմադրիդյան սկզբունքների՚ տեսքով: Եվ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արդեն ոչ թե քաղաքական հռետորաբանութուն է պահանջում, այլ`կարգավորմանն ուղղված իրական քայլերի իրականացում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալըԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվելՎլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակինՖրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանցՏավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․ՓաշինյանՀայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը․Փաշինյան
Փաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքներըՓաշինյան. շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքները
ՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ
Փորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետՓորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ էԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանըՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
ՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմ
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորությունՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն
Հիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասինՀիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասին
ՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. ՄիրզոյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. ԿլաարԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում