ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ վարկավորման և շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում առաջարկում է «Սուպերդրույք» ծառայությունը, որն ուղղված է բանկի հաճախորդների հավատարմության ցուցանիշի բարձրացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Սուպերդրույք» ծառայությանը անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:
«Ապառիկ վարկ» պրոդուկտը ՎՏԲ-Հայաստան Բանկում ներդրվել է 2011թ.-ի վերջից, և եռամյա ժամանակահատվածի արդյունքով բանկը ստեղծել է հաճախորդների մեծ բազա:
Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
«Սուպերդրույք» ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներ» բաժնում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պորտֆելը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 223 մլրդ. դրամ (3 տեղը շուկայում), որը կազմում է բանկի ակտիվների մոտ 70%-ը, որտեղ մանրածախ վարկավորումը կազմել է ավելի քան 40%: Սպառողական վարկերի 71.1 մլրդ դրամ ծավալով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը, որոնց մասնաբաժինը մանրածախ վարկավորման պորտֆգելում կամզում է ավելի քան 79%: 2014 թվականին բանկը 12.4% ավելացրել է սպառողական վարկավորման ծավալները:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: