Թեհրանը հուսով
է, որ շուտով կլուծվի Ռուսաստանից ЗРС
С-300 համալիրների մատակարարոմների շուրջ ստեղծված պրոբլեմը:
Այս մասն հունվարի 27-ին ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում
հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի
պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պրոբլեմը կստանա արագ լուծում:
Սակայն, նա չի պատասխանել` Ժնևի միջնորդ դատարան ներկայացրած հայցից հրաժարվելու և
այլընտրանքային С-300 համալիրներն ստանալու Իրանի պատրաստակամության
վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ
այդ կապակցությամբ ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել էր, որ Իրանը
շարունակոմ է լեգիտիմ համարել С-300 համալիրների
մատակարարման պայմանագիրը, քանի որ այն ստորագրվել է մինչև հակաիրանական
պատժամիջոցների կիրառումը, և դրանք պաշտպանական բնույթի, այլ ոչ թե հարձակվողական
համակարգեր են:
Հիշեցնենք,
որ 2007 թվականին Իրանը և Ռուսաստանն ստորագրել էին մի պայմանագիր, որով
Ռուսաստանն Իրանին պետք է մատակարարեր С-300 համակարգի 6 զենիթա-հրթիռային համակարգ, 800
մլն.դոլար ընդհանուր գումարով: Բայց 2010 թվականին պայմանագիրը սառեցվեց, ՄԱԿ-ի
Անվտանգության Խորհրդի բանաձևի ընդունումից հետո, որը ներկայումս գտնվում է
քննարկման փուլում: