Հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, առայսօր ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:
Հիշեցնենք, որ ձկնային տնտեսություններին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով Արարատյան դաշտավայրում ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով: Իրավիճակը կայունացնելու նպատակով անցած տարվանից ապօրինի արտեզյան հորերի փակման գործընթաց է սկսվել: