ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարազմ է անվանել Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանը միջուկային զենք է արտադրում:
ՙՄիգուցե կոռեկտ չէ այդպես արտահայտվել պետության ղեկավարի հասցեին, բայց այլ կերպ, քան ՙմարազմ՚, ես չեմ կարող բնորոշել այդ հայտարարությունը՚,-լրագրողներին հայտարարել է Շարմազանովը՝ մեկնաբանելով Ստամբուլում ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովի շրջանակներում միջուկային զենքի արտադրության վերաբերյալ Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքները:
Նշենք, որ Ստամբուլում Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. ՙՀայաստանի նախկին վարչապետը և այլ պաշտոնատար անձինք այս տարվա ապրիլին հայտարարեցին, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Այդ հայտարարությունը պետք է լրջորեն հետաքննվի միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից՚:
Ավելի վաղ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ատոմային զենք ստեղծելու հնարավորություն ունի: