«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ–ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն զգուշացնում է, որ վերջերս շատացել են ինտերնետում կեղծ կայքէջերի միջոցով զեղծարարությունների փորձերը: Զեղծարարները ստեղծում են բանկի վճարային էջի կեղծ տարբերակներ, որտեղ առաջարկվում է` վճարում իրականացնելու նպատակով, մուտքագրել քարտային տվյալները: Իրականում տվյալները հավաքագրվում են Ձեր քարտային վավերապայմանները ապօրինի օգտագործելու նպատակով:
Ինչպես
տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայություն, Էլ.փոստով, SMS հաղորդությամբ կամ այլ կերպ
ինտերնետում զեղծարարներից Դուք կարող եք ստանալ վճարային էջի հղումը «մատչելի
ապրանք» ձեռք բերելու առաջարկով: «Խստագույնս
հորդորում ենք Ձեզ, ոչ մի դեպքում չբացել նման հղումները եւ չմուտքագրել քարտային
տվյալները: Նման դեպքերում խնդրում ենք անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ 010
320399 հեռախոսահամարով»,-ասված է բանկի հաղորդագրությնա մեջ:
Աղբյուրը նշում է, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ–ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ վճարային էջը հասանելի
է դառնում ՄԻԱՅՆ Բանկում սպասարկվող ինտերնետ-խանութների կայքերի միջոցով: Վճարային
էջը պաշտպանված է SSL հավաստագրով, որի վավերապայմանները դիտելով, կարող եք
համոզվել, որ օգտագործում եք «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ պաշտոնական
վճարային էջը: Նշվում է նաև, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ
սպասարկվող ինտերնետ-խանութների ցանկը հաճախորդները կարող են գտնել http://ecom.areximbank.am
հասցեով: