Arminfo.info



 Ուրբաթ, 29 Հուլիսի 2016 05:43

Ստեփանյան Դավիթ

Ավազ Հասանով. Ղարաբաղյան հակամարտության ընդհանուր համաձայնությամբ լուծումը հնարավոր է մեկ եղանակով՝ բացառելով դրանից Ռուսաստանին

Ձեր կարծիքով, արտատարածաշրջանային ի՞նչ գործոններ կարող էին ապրիլյան պատերազմի կատալիզատոր հանդիսանալ:

 

Ապրիլյան պատերազմը հնարավոր է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների դրսևորած  անպատասխանատվության արդյունքում: 2014 թ. օգոստոսից  սկսած՝ ԵԱՀԿ ՄԽ-ն գործնականում ոչինչ չարեց հակամարտության կողմերի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները կանխելու համար: Նման խախտումներից խուսափելու ուղղությամբ լուրջ բանավեճեր նույնպես չտարվեցին, ինչը հանգեցրեց ապրիլին  հրադադարի՝ մինչ այժմ աննախադեպ մասշտաբներով խախտման: Կարող եմ նաև ասել, որ ապրիլյան էսկալացիան միջնորդ երկրների կողմից օգտագործվեց՝ հանուն սեփական նպատակների:

Ադրբեջանում ապրիլյան պատերազմից լուրջ փոփոխություններ բանակցային գործընթացում չեն սպասել, ինչպես չեն սպասել մարդկային կորուստների այն մասշտաբները, որոնք կրեցին կողմերը: Չէի ասի, որ այժմ Ադրբեջանում ապրիլյան պատերազմի լուրջ վերլուծություն է անցկացվում: Մինչդեռ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները հասարակությունից չէին սպասում այն էյֆորիան, որը դիտվեց ապրիլի առաջին օրերին: Կարծում եմ՝ հենց դա պատճառ հանդիսացավ, որ ամեն բան ավարտվեց նույնքան արագ, որքան սկսվել էր:

 

Ձեր կարծիքով, ի՞նչ շահ էին հետապնդում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն ապրիլի 5-ին Մոսկվայում 1994 թ. զինադադարի ռեժիմի վերականգման շուրջ պայմանավորվածություն ձեռքբերելիս:

 

Բնական է, որ Հայաստանի համար շփման գծում ցանկացած փոփոխություն ձեռնտու չէ: Ինչպես շփման գծում, այնպես էլ բանակցային գործընթացում փոփոխությունները, իհարկե, ձեռնտու են Ադրբեջանին: Եվ ապրիլին Ադրբեջանը հերթական անգամ հայտարարեց իր համար Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի անընդունելիության մասին: Ադրբեջանի և Հայաստանի վրա հզոր ազդեցություն ունեցող Ռուսաստանն իր հերթին հստակ ցույց տվեց, որ առանց իր առանձնահատուկ կարծիքը հաշվի առնելու ինքնուրույն քայլերն անթույլատրելի են: Ըստ որում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական և քաղաքական դերը, իրոք, շատ մեծ է, ինչը, ըստ էության, ընդունում են նաև մյուս համանախագահող երկրները:  Այս առումով Մոսկվան շահագրգռված էր Հայաստանի հստակ արտահայտված կախվածության, Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, ԵՏՄ հետ վերջինիս ավելի սերտ հարաբերությունների ցուցադրմամբ: Եվ հենց ապրիլին Մոսկվան գերազանց հնարավորություն ստացավ՝ թույլ տալ կողմերին մտածել դրա շուրջ:

 

Իսկ արդյո՞ք այսօր Ադրբեջանը պատրաստ է ընթանալ ԵՏՄ-ին ինտեգրման ուղղությամբ:

 

Վստահ չեմ, որ Ադրբեջանը երբևէ ԵՏՄ անդամ կդառնա: Սակայն համագործակցությունը Մաքսային միության և նույնիսկ Եվրասիական միության հետ՝ Եվրամիության հետ համագործակցության օրինակով, անխուսափելի է: Կարծում եմ, որ Ադրբեջանում այսօր սկսել են լրջորեն մտածել ԵՏՄ հետ տնտեսական կապեր հաստատելու անհրաժեշտության շուրջ: Համենայն դեպս, Բաքվում ակնհայտորեն գտնում են, որ ԵՏՄ-ին արդեն չարժե անտեսել:

 

Մենք կարող ենք փաստել հետապրիլյան շրջանում բանակցային գործընթացի ակտիվացում և Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի բեկում, ինչին, ըստ էության, վաղուց ձգտում է Բաքուն: Միաժամանակ այսօր թե Հայաստանում, թե Ղարաբաղում մենք տեսնում ենք փոխզիջումների հիման վրա  հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ հասարակությունների արմատականացում: Արդյունքում ունենք տարօրինակ իրավիճակ, երբ միջնորդների և Մոսկվայի լավատեսությունը բախվում է հայ հասարակության անզիջում հոռետեսությանը: Եվ դա հենց ապրիլի հետևանքն է՝ երկուստեք հարյուրավոր զոհերով: Այլ կերպ ասած՝ մեծ հաշվով ապրիլը ոչ միայն բանակցությունների կատալիզատոր չհանդիսացավ, այլ նաև հակառակ արդյունքի հանգեցրեց: Ադրբեջանում դա չէին հաշվարկել, թե՞ դա մտածված քաղաքականության արդյունք էր:

 

Եթե մինչև ապրիլ Ադրբեջանը, իրոք, հայ հասարակության վրա ազդելու շանս ուներ՝ փոխադարձ զիջումների վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով, ապրիլյան պատերազմից հետո այդ հնարավորություններն արդեն չկան և չեն սպասվում: Այս առումով խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու նպատակով ինչ-որ զիջումների գնալու հայերի պատրաստակամության մասին, պարզապես անլուրջ է: Ըստ որում, բանակցային գործընթացում, իրոք, որոշակի տեղաշարժեր կան, քանի որ դրանում շահագրգռված է Ռուսաստանը, որը ձգտում է երկու կողմերին ապացուցել իր անփոխարինելիությունը և ազդեցությունը:

 

Կարծում եք, որ միայն երկուսի՞ն:

 

Իրականում Մոսկվայի մեսիջն ուղղված էր նաև եվրոպական ինստիտուտներին և ընդհանուր առմամբ Արևմուտքին, քանի որ Ռուսաստանի համար շատ կարևոր է ցույց տալ աշխարհին ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ազդելու միջոցով ամեն պահի տարածաշրջանում խաղաղությունը և պատերազմը տնօրինելու իր կարողությունը:  Մասնավորապես, Մոսկվայի համար շատ կարևոր է  ցույց տալ աշխարհին հակամարտության կարգավորման հարցում միջնորդության իր կարողությունը՝ ոչ միայն կողմերին զենքի վաճառքով, այլ նաև շնորհիվ իր խաղաղարար ներուժի: Այդ պատճառով այսօր Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում լրջորեն քննարկվում է հարցը, թե արդյոք Ռուսաստանն ընդհանրապես ցանկանում է լուծել այդ հակամարտությունը: Ռուսաստանն այսօր միջնորդ է՝ իր հստակ արտահայտված շահերով: Ի տարբերություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Կովկասը Մոսկվայի համար կենսական կարևոր տարածաշրջան է, որից հրաժարվել հաստատ չի պատրաստվում: Ըստ որում, Ռուսաստանը տարածաշրջանի մաս հանդիսացող երկիր է: Այդ պատճառով Մոսկվայի միջնորդությամբ հակամարտության կողմերը միմյանց ավելի լավ են հասկանում, քան ԵԱՀԿ միջնորդությամբ: Այս առումով ինչպիսի կասկածելի դեր էլ որ խաղա Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում, այն դեռ շատ երկար ներկա կլինի դրանում:

 

Արդյո՞ք կարծում եք, որ Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղարաբաղում սեփական խաղաղապահների տեղակայումն է՝ հակամարտության նկատմամբ անսահմանափակ վերահսկողություն ձեռքբերելու նպատակով: Եվ ինչպե՞ս են նման հեռանկարին վերաբերում Ադրբեջանում:

 

Չնայած իր ողջ ազդեցությանը՝ Ռուսաստանի հնարավորություններն ամենևին անսահման չեն՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը միակ միջնորդը չէ ղարաբաղյան հակամարտությունում: Ըստ որում, Մոսկվան շահագրգռված չէ դրա արագ հանգուցալուծմամբ՝ նույնիսկ վերջինիս շահերը պահպանելու դեպքում: Եթե Կրեմլը կարողանար ղարաբաղյան հակամարտության կողմերի փոխզիջումներից ստանալ այն, ինչ իրեն պետք է, արդեն այսօր բանակցությունների սեղանի շուրջ կնստացներ վերջիններիս և խաղաղարար գործընթաց կսկսեր: Բայց Ռուսաստանը և անձամբ Պուտինն առայժմ նման ծրագրեր չունի. կա կողմերից խաղաղապահների տեղակայման համաձայնություն ստանալու նպատակ, ըստ որում՝ նույնիսկ ոչ միայմ ռուսաստանցի: Մոսկվային ձեռնտու են ցանկացած խաղաղապահներ, քանի որ դրանց տեղակայումը կնշանակի երկար տարիներ ստատուս-քվոյի պահպանում:

 

Դա գլխավոր նպատա՞կն է:

 

Հենց դա է գլխավոր նպատակը, քանի որ Ղարաբաղի առնչությամբ հստակ ծրագիր Ռուսաստանը չունի: Միակ նպատակը, և, համապատասխանաբար, բոլոր ծրագրերն ուղղված են ստատուս-քվոյի պահպանմանը, ինչին հակառակվում են մնացած միջնորդները: ԱՄՆ-ը և Ֆրանսիան ձգտում են հակամարտության՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար ընդունելի կարգավորման: Իսկ դրա ընդհանուր համաձայնությամբ լուծումը հնարավոր է մեկ եղանակով՝ բացառելով դրանից Ռուսաստանին: Այդ պատճառով Մոսկվան շարունակում է արհեստականորեն ձգձգել ստատուս-քվոն: Հիմնվելով Աբխազիայի և Հարավային Օսիայի տխուր փորձի վրա՝ Ադրբեջանում հասկանում են, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել նրանց՝ խաղաղապահներից օկուպանտների վերափոխման: Այդ պատճառով այդ գաղափարին Ադրբեջանում խիստ բացասաբար են վերաբերում: Ցանկացած նորմալ երկիրը պետք է վստահի բացառապես սեփական բանակին: Այդ պատճառով, կարծում եմ, ներկայիս բանակցային ձևաչափում Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն անհնար է: ԵԱՀԿ-ն այն կառույցը չէ, որը կարող է անել դա: Իհարկե, եթե Եվրամիությունը լրջորեն սկսի մտածել հակամարտությամբ, խառը զորակազմի ձևավորումը հետագայում հնարավոր կդառնա: Սակայն, հիմա դա հնարավոր չէ:

 

Գնահատեք Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Եվ Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձություններ ինչպե՞ս կարող են անդրադառնալ Ադրբեջանի վրա:

 

Թուրքական հզոր ազդեցությունն Ադրբեջանի վրա մեծ պատրանք է: Իլհամ Ալիևը հավատարիմ է Թուրքիայի նկատմամբ միակ հնարավոր արտաքին քաղաքական ուղեգծին, որն, իրոք, Ադրբեջանի ուժեղ գործընկերն է արտաքին քաղաքականությունում: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ մեր երկրների միջև հարաբերությունները նույնքան գերազանց են, որքան թվում են: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նույն ցյուրիխյան արձանագրությունները քննարկելիս Անկարայի վրա ազդել է հենց Բաքուն:

 

Պոչը շարժում է շա՞նը:  

 

Կարծում եմ, որ դա, իրոք, այդպես է: Բաքուն թուրքական քաղաքականության վրա ավելի շատ է ազդում, քան Անկարան՝ ադրբեջանական քաղաքականության վրա: Ըստ որում, անվիճելի է, որ Թուրքիայի համար Ադրբեջանը բավական ձեռնտու առևտրատնտեսական գործընկեր է: Թուրքիան, անշուշտ, Ադրբեջանին չի դիտարկում որպես իր գլոբալ քաղաքականության աջակից՝ ոչ մի կերպ հաշվի չառնելով վերջինիս շահերը: Այդ պատճառով կարող եմ ասել, որ վերջին իրադարձությունները, Թուրքիայում ներքաղաքական լարվածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա չեն ազդի: Մեր հարաբերություններն ուղղակի կախված չեն առաջնորդներից, ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչներն իրենց գործողությունները կարող են համաձայնեցնել բացարձակապես ցանկացած ձևաչափով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև