Կառավարության կողմից Համահայկական բանկի գաղափարի արժեզրկումը նրան դատապարտում է անգործության: Ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ բանկը պետք է հաշվետու լինի հասարակությանը:
Նա նշել է, որ Համահայկական բանկը թղթի վրա արդեն մի քանի տարի գործում է, բայց արդյունքները չեն երևում: «Դա ոչ միայն հերթական չաշխատող նախագիծն է: Արժեզրկվում է արտասահմանի հայրենակիցներից միջոցներ ներգրավելու գաղափարը` ոչ միայն, պարզապես, հարենասիրության հիման վրա, այլ պոտենցիալ ձեռնոտու նախագծերին: Մանավանդ, որ երկուսն էլ առկա է, թե ներդրումների հնարավորությունը, և թե ձեռնտու նախագծերը: Այդ գաղաարի արժեզրկումը նշանակում է ոչնչացնլ Հայաստանի գաղափարը, որպես ներդրումների կատարելու, այլ ոչ թե ամառային արձակուրդն անցկացնելու վայրի»,-գտնում է Թ,Մանասերյանը:
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին ինքը մի քանի անգամ հայտարարել է բանկի ճակատագրի մասին, բայց հաշվետվություններ չի ստացել: «Պատասխանը պետք է պահանջի հասարակոթյունը, քանի որ խնդիրը վերաբերվում է բոլորիս»,-հայտարարել է տնտեսագետը:
Այն նկատողությանը, որ Հայաստանում դեռ մշակված չէ ներդրումային բանկի գծով օրնսդրոթյունը, Թ.Մանասերյանը նշել է. «Մեր խնդիրն է տեսնել, թե արդյո՞ք արվել են որևէ քայլեր, իսկ հետո միայն ուշադրություն դարձնել մանրամասներին: Դա նույնն է, եթե հայտարարենք - առաստաղից բարձր չես ցատկի, և նույնիսկ չփորձենք վեր բարձրանալ: Կներեք նման համեմատության համար»,-ասել է նա:
Նշենք, որ «Համահայկական Բանկ» ԲԲԸ հիմվել է 2011 թվականի սեպտեմբերին: Ի դեպ, մինչ օրս այդ բանկի մասնակցությամբ ոչ մի ներդրումային նախագիծ չի իրականացվել: