Կրեմլում չեն բացառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպոմը Հայաստանում:
«Պուտինի և Օլանդի այցելությունները կհամընկներ Երևանում, նրանք այնտեղ պետք է գտնվեն միաժամանակ, հետևաբար, չի կարելի բացառել նրանց շփումը հայկական կողմից պատրաստված «դաշտում»,-լրագրողներին ուրբաթ օրը հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալոթյունը:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, 25 երկիր արդեն հաստատել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին` առաջին երեք անձանցից մեկի մակարդակով իր մասնակցությունը: Ֆրանսիան, Ռուսաստանն ու Կիպրոսն արդեն հաստատել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առաջին անձի մակարդակով իրենց մասնակցությունը: ԱրմԻնֆո-ի բելառուսական աղբյուրների համաձայն, Մինսկը նույնպես Երևանում կներկայնա բարձրագույն մակարդակով: Այդ օրերին Երևան կժամանեն նաև Եվրոպական ժողովրդական կուսակցնության նախագահ Ժոզեֆ Դոլը, ԵԽԽՎ ղեկավար Էն Բրասերը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ավստրալիան և Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել են մասնակցել այդ միջոցառումներին: