Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ-2015»-ի առաջին
կիսաեզրափակիչում: Այդ մասին հաղորդում է երգի մրցույթի պաշտոնական կայքը:
Վիճականահանության
համաձայն, «Եվրատեսիլ-2015»-ի
առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին Վիեննայում, բացի Հայաստանից ելույթ կունենան Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:
Երկրորդ կիսաեզրափակիչում, որը կկայանա մայիսի 21-ին, ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:
Եվրատեսիլ-2015 մրցույթին կմասնակցի, ընդհանուր առմամբ, 39 երկիր:
Հայաստանի մասնակցի անունը կհրապարակվի փետրվարին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014»-ում
«Not
alone» երգով Հայաստանը ներկայացրած Արամ МР3-ը զբաղեցրել էր 4-րդ
տեղը: Իսկ հաղթող էր ճանաչվել Կոնչիտա Վուրսթը Ավստրիայից: