Մի կին սպառնում է ցած նետվել Կիեւյան կամրջից, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անհապաղ չժամանի:
Նա իր հետ բերել է երկու մանկահասակ երեխաներին, որոնք կանգնած են մայթին, իսկ ինքն անցել է ցանկապատից այն կողմ: Կինը պնդում է, որ ոստիկանների թալանի զոհ է դարձել, ուստի անհապաղ հանդիպում է պահանջում ոստիկանապետի հետ:
Արդեն դեպքի վայր են ժամանել փրկարարներ, Ոստիկանության և «Շտապօգնության» ծառայության աշխատակիցներ, որոնք փորձում են կնոջը համոզել, որ հրաժարվի ինքնասպանության մտադրությունից և վերադառնա մայթ: Հորդորներն առայժմ ապարդյուն են, ոստիկանապետն էլ դեռ չի ժամանել: