Գրավված ՊՊԾ գնդի շենքին հարող ողջ տարածքը հոսանքազրկվել է:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության վայրից, չեն աշխատում նույնիսկ լուսաֆորները: Միևնույն ժամանակ ոստիկանության կողմից շրջափակված տարածք են ժամանել ոստիկանների ավտոբուսներ: Ավելի վաղ հաղորդվել էր ջրամատակարարման, ինտերնետային կապի, գազամատակարարման խափանումների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կրակոցներ էին հնչել ՊՊԾ տարածքում: ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որում «Սասնա Ծռերին» մինչև 17:00 ժամանակ էր տվել զենքը վար դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար: «Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում: