Հայաստանի
սահմանադրական բարեփոխումների նախագիծը լավ հիմք է հիմնական օրենքի բարեփոխումների վերաբերյալ առաջարիկությունների փաթեթ
մշակելու համար, որոնք կամրապնդեն ժողովրդավարության սկզբունքները և պայմաններ
կստեղծեն երկրում օրենքի
գերակայության և մարդու իրավունքների
պաշտպանության համար: Այդ մասին ասվում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների
նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում:
Վենետիկյան
փորձագետների համաձայն, նախագիծը հիմնված է երկրրում
առկա իրավիճակի հետևողական և լիակատար
վերլուծության վրա: Եզրակացության մեջ ընդգծվում է, որ նախագիծը հիմնված է 2005 թվականին ընդունված սահմանադրական
բարեփոխումների վրա և կոչված է շտկելու դրա որոշ թերություներ: Եվրոպական փորձագետները պնդում են, որ նախագծի իրավաբանական
հիմնավորումները համընկնում են
Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին:
«Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի լիարժեք իրավաբանական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ,
ինչպիսին է
անցումը կառավարման խորհրդարանական ձևի, ենթադրում են
նաև քաղաքական տարր, ինչը պետք
է քննարկվի երկրում», - ասվում է
եզրակացությունում:
Վենետիկի հանձնաժողովը նաև
ընդգծում է,
որ պաշտպանում է բարեփոխումների քննարկումներում հասարակությանն ու քաղաքական կուսակցություններին ներգրավելու Հայաստանի իշխանությունների ձգտումը: «Ծրագիրը
լուրջ բարեփոխումների համար
հնարավորություն է ստեղծում,
որը չի
կարելի բաց
թողնել», - պնդում են եվրոպացի փորձագետները:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում առաջարկվող առավել գլոբալ բարեփոխումը հանրապետության անցում է կառավարման խորհրդարանական ձևի, ինչը ենթադրում է երկրի նախագահի լիազորությունների զգալի կրճատում: Այդ կետը լուրջ տարաձայնություններ է հարուցել Հայաստանի քաղաքական դաշտում: