ՙՌոսսելխոզնադզորի՚ Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյի վարչությունը ներողություն է խնդրել Հայաստանից տոմատի մածուկի ցեցով վարակված խմբաքանակի ներմուծման արգելքի վերաբերյալ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը: «Կասկած կա, որ այդ խմբաքանակն ուղարկվել է այլ երկրից` կեղծ փաստաթղթերով: Ներկայում կատարվում է փաստաթղթերի ստուգում», - նշվում է «Ռոսսելխոզնադզորի՚ Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյի վարչության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Նախօրեին ՙՌոսսելխոզնադզորի՚ պաշտոնական կայքում հաղորդում էր զետեղված այն մասին, որ ՙՌոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկի ներմուծումը: ՙՀայաստանից ներմուծված 22 տոննա տոմատում հայտնաբերվել է հարավամերիկյան տոմատի ցեց՚,- ասվում էր հաղորդագրության մեջ: Նշվում էր, որ տոմատի մածուկի խմբաքանակում վնասատուի առկայությունը հաստատել են փորձագետմները: