Եթե պատերազմը վերսկսվի, ապա հայկական կողմերը ոչ միայն հետ կմղեն հակառակորդին, այլ առաջ կգնան: Ապրիլի 27-ին այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` The Washington Post-ի թղթակցի հետ հարցազրույցում:
Նա նշել է, որ իր զորքը չէին սպասում ապրիլի 2-ի լայնամասշտաբ հարձակմանը: Ընդ որում նախարարը նշել է, որ Ադրբեջանն իր զինանոցը համալրել է ռուսական տանկերով, թուրքական հրթիռներով եւ իսրայելական անօդաչու սարքերով: «Հայկական բանակն ի զորու է պաշտպանել ԼՂՀ տարածքն` առանց Ռուսաստանի օգնության։ Քառօրյա պատերազմի հետևանքները ցույց տվեցին, որ մեր ունեցած տեխնիկան և զինվորական պատրաստությունը թույլ են տալիս հետ մղել ամեն մի թշնամու: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն հետ կշպրտենք նրանց, այլ ինքներս առաջ կգնանք», - ասել է նա:
Հոդվածի հեղինակ Դավիթ Իգնատիուսը նշել է, որ Արցախում կանգնեցվել է քարե հուշարձան՝ կնոջ եւ տղամարդու գլուխների տեսքով, նրանց մարմիններն ամուր խրված են իրենց հողի մեջ, հուշարձանըյ կոչվում է «Մենք ենք մեր սարերը»։ «Այդ հուշարձանի ուղերձը հետևյալն է. «Մենք այստեղից ոչ մի տեղ չենք շարժվի»,- ամփոփել է լրագրողը: