Եվրոպան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
'ՙԴժվար է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նոր ինտեգրացիոն միությունը տնտեսապես ավելի շահավետ կլինի. պետք է սպասել ու տեսնել: Ամեն դեպքում Եվրոպան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը՚,- ընդգծել է Մորելը:
ՙԿարծում եմ, որ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական ոլորտում Հայաստանի համար կարող են նոր հեռանկարներ բացվել ռուսական շուկայում՚,- նշել է դիվանագետը: Նա ավելացրել է, որ պատժամիջոցներն ուղղված չեն ռուս ժողովրդի դեմ, դրանք Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորումն ապահովելու նպատակ են հետապնդում: -լ-