Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հետախույզների և դիպուկահարների պատրաստման համար նոր ուսումնական հրաձգային կենտրոնի բացման արարողությունը, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Կենտրոնում կան ճակատային գծում իրավիճակի մոդելավորման և մարտական վիճակին մոտ պայմաններում զորավարժությունների անցկացման, հետախուզական-դիվերսիոն փորձերի կանխման վարժանքների համար պայմաններ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է ուսումնական կենտրոն և ծանոթացել պայմաններին: Կենտրոնի գտնվելու վայրը չի հրապարակվում: