Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմնակիցների հանրահավաքը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձության վայրից, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը, բացելով հանրահավաքը, բոլորին կոչ է արել թողնել հեռուստացույցները և ֆիիզկապես ներկա լինել հանրահավաքներին: Նա հաղորդել է «Սասնա Ծռեր» խմբավորման մի քանի անդամների վիրավորման մասին:
«Տեղեկություններ կան, որ գրավված գնդի տարածքում աշխատում են ռուսական դիպուկահարներ: Ես իշխանություններից պահանջում են հաստատել կամ հերթել այդ տեղեկատվությունը: Ակնհայտ է, որ իշխանություններն իրականացնում են խմբավորման հյուծմանն ուղղված պատերազմ, և գրոհի չեն դիմել, այլ օրեցօր դիպուկահարների միջոցով փորձում են վերացնել խմբի բոլոր անդամներին», - նշել է Մարտիրոսյանը:
Նա վերստին քաղաքացիներին կոչ է արել դուս գալ փողոց և օգնել խուսափել արյունահեղությունից: Նշենք, որ Ազատության հրապարակում արդեն հարյուրավոր մարդիկ կան: