ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21», Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 նոր հասցեում գտնվող «Թիվ 15», ինչպես նաև Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող վերանորոգված մասնաճյուղերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մասնաճյուղերում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանն, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: «Թիվ 15» մասնաճյուղը տեղափոխվել է նոր ավելի ընդարձակ ու հաճախորդների համար ավելի հարմար գրասենյակ:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
«Այսօր կայացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի ևս երեք վերանորոգված մասնաճյուղերի բացումը: Վերանորոգման ու վերազինման աշխատանքներից զատ մենք կատարել ենք տեխնոլոգիական փոփոխություններ` մասնաճյուղերում տեղադրվել են վճարային տերմինալներ, հերթերի կառավարման համակարգեր, ձեռնարկվել են քայլեր սպասարկումը կատարելագործելու ուղղությամբ: Մեր նպատակը որակյալ բանկային ծառայություններ ստեղծելն է և այդ ծառայությունների հասանելիությունը Հայաստանի բոլոր բնակիչների համար ապահովելը»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսևը:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: